Aurora News | Թրամփը հայտնել է` ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 8-ը

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Թրամփը ցանկանում է մինչև օգոստոսի 8-ը Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու համաձայնագիր ստորագրել «Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնվեն հրադադարի և երկարատև խաղաղության։ Ժամանակն է համաձայնության գալ։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 8-ը։ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար», – … Read more

Aurora News | Պեսկովը պատասխանել է Թրամփի՝ ԲՐԻԿՍ-ի մասին հայտարարությանը

ԲՐԻԿՍ-ն իր գործունեությունը չի ուղղում այլ երկրների դեմ և հակաամերիկյան կազմակերպություն չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «ԲՐԻԿՍ-ը սպառնալիքներին չի պատասխանում։ ԲՐԻԿՍ-ն իր գործունեությունը երբեք չի ուղղում ինչ-որ երկրների դեմ. նման խնդիր չունի։ ԲՐԻԿՍ-ը ստեղծվել և զարգանում է, որպեսզի երկրները համագործակցեն փոխադարձ հետաքրքրություն և շահ ներկայացնող ոլորտներում: Սա է կազմակերպության … Read more

Aurora News | «Երևան Սիթի» սուպերմարկետում գնապիտակի վրա այլ գին է, դրամարկղում` այլ

Միքայել Մարգարյան ֆեյսբուքյան էջի օգտատերը իր էջում նկարներ է հրապարկել «Երևան Սիթի» Սուպերմարկետից, գրելով `  «Yerevan City Supermarkets ձեր «չմիտումնավոր» թափթփվածությունը չի ավարտվում: Պիտակով 200 դրամանոց հյութը դրամարկղում 300 դրամ ա գանձում: Թե բա, գինը փոխվել ա,  50% միանգամից թանկանալը պատճառ ունի,  Լարսն ա մեղավո՞ր»:  Auroranews-ը կապ հաստատեց Միքայել Մարգարյանի հետ, նա փոխանեց, որ նախկին Փակ շուկայի տարծքում … Read more

Հայ մանկաբարձ-գինեկոլոգը պատմել է՝ ինչպես է Կամչատկայում երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 31.07.2025 | 19:48 Կամչատկայում տարածաշրջանային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը ուժեղ երկրաշարժի ժամանակ ծնունդ է ընդունել։ «Ես ինձ հերոս չեմ համարում, դա մեր աշխատանքն է»,- ասել է Մհեր Ադամյանը «Իզվեստիա»-ին՝ պատմելով, թե ինչպես է ուժեղ երկրաշարժի ժամանակ ծնունդը ընդունել։ «Նման պայմանները Կամչատկայում սովորական են. այստեղ անընդհատ ցնցումներ են գրանցվում, արդեն սովորել ենք դրան»,- պատմել է … Read more

Սամվել Բաբայանը Գառնիկ Իսագուլյանի դատին հարցաքննվել է ·

Ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 31–ին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նա նշեց, որ ճանաչում է Գարեգին Իսագուլյանին, սակայն որևիցե հարաբերություն չունի նրա հետ։ «Ես Սամվել Անդրանիկի Բաբայան, ցուցմունք եմ տալիս, պարտավորվում եմ դատարանին հայտնել ճշմարտություն ողջ ճշմարտությունը և չեմ … Read more

Ռուսաստանը ռմբակոծել է Կիևում Իսրայելի դեսպանատան քարտուղարի բնակարանը

Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկու քարտուղարի բնակարանը, հաղորդում է MigNews-ը։Նա՝ քարտուղար Նատալյա Գոնկովսկայան, չի տուժել, սակայն նրա գույքը լուրջ վնաս է կրել։ Դեսպան Բրոդսկին վստահեցրել է, որ դեսպանատունը կօգտագործի բոլոր ռեսուրսները՝ իր տունը վերականգնելու համար։ Հուլիսի 31-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ … Read more

Նախկին լրագրողի կողմից ղեկավարվող կառավարությունը «Առավոտ»-ին հանում է Մամուլի շենքից․ Աննա Իսրայելյան

Այս պատմությունը մեր մասին չէ, «Առավոտի» մասին չէ: Բազմաթիվ խմբագրություններ են գործում Մամուլի շենքից դուրս: Ու թեեւ «Առավոտը» 31 տարի՝ 1994 թվականից, հենց այս շենքում է գործել, ոչինչ, մենք էլ այլ տարածք կգտնենք, կտեղափոխվենք, մեծ ցավ չի: Ու սուսուփուս դա էլ անում էինք, մինչ մեր գործընկերներին հայտնի չդարձավ, որ «Առավոտին» հանում են, ու երեկվանից … Read more

Գերմանիայում երկաթուղային երթևեկությունը խափանվել է մալուխային թունելում բռնկված հրդեհի հետևանքով

Գերմանիայի արևմտյան Դույսբուրգ քաղաքում երկաթուղային երթևեկության զգալի խափանումներ են եղել մալուխային թունելում բռնկված հրդեհից հետո, որը, իշխանությունների…