Ադրբեջանը կա՛մ հրդեհների միջոցով, կա՛մ քարուքանդ անելով ոչնչացնում է Արցախի հազարամյա քաղաքակրթությունը. ոչնչացրել են նաև հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին – HayqNews

Արդեն ավելի քան տասն օր է, ինչ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների և ավելի քան 100 պատմամշակութային հուշարձանների վրա։ Շատ դեպքերում … Read more

Հրաչյա Պողոսյան. մարդասիրության եւ հայրենասիրության արժանապատիվ օրինակ 

Ճանաչված բարերարի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ Կան մարդիկ, որոնց գոյությունն ինքնին լույս է: Նրանք չեն ձգտում փառքի, չեն խոսում բարձրաձայն իրենց արածի մասին, սակայն նրանց քայլերն արձագանք են թողնում սրտերում, իսկ գործերը հիշվում են որպես վստահության, երախտագիտության եւ բարության հավաստի վկայություն: Նրանք ապրում են համեստ ու անաղմուկ, բայց նրանց արարքները ոգեշնչում են ու հավատ ներշնչում: … Read more

Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության․ ԱՄՆ պետքարտուղար

31 Հուլիս, 2025 23:42 Միջազգային Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանելու այն փաստը, որ Պաղեստինը ճանաչվել է ՄԱԿ-ի ավելի քան 140 անդամ երկրների կողմից։ «Այս երկրներից ոչ մեկը չունի պաղեստինյան պետություն ստեղծելու … Read more

Ավելացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական աջակցության ծրագրի դիմելիությունը

Կառավարության հուլիսի 3-ի որոշումն իրավիճակ է փոխել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված մեր հայրենակիցների համար: Այդ որոշմամբ նրանք ստացել են դիմելու երկրորդ հնարավորությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի խոսքով, արդյունքում ծրագրին դիմելիությունն ավելացել է:  Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։

Ազգային հենասյուն Սուրբ Էջմիածնի դեմ այս անպատշաճ համառումը…

Այն դեպքում, երբ առանց այդ էլ անանդորր մեր տարածաշրջանի երկնակամարում աշխարհաքաղաքական անհանգստության ամպեր են կուտակվում, Հայաստանի վարչապետի պաշտոնը վարող անձը հերթական կեղծ օրակարգն է համառորեն շարունակում մեզ պարտադրել: Իր կառավարող խմբի եւ հանրության ուշադրությունն ու էներգիան շեղելով դեպի Ամենայն Հայոց կաթողիկոսի կյանքի մի նուրբ կողմը, մեզ պահելով դրա հետ կապված ինտրիգային եւ հերթական պառակտիչ լարվածության … Read more

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում է

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։  Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին «Ունիվերսիտատեա Կլուժի» բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։ 53-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Հաղթական գոլը ավելացված ժամանակի 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն: «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում է և … Read more

«Նոան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

Fastex Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Նոան» պաշտոնապես հայտարարել է բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի տեղափոխության մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը Երևանի ակումբ է միացել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ Մուլահուսեյնովիչը «Զրինսկիում» էր հանդես գալիս 2024 թվականի փետրվարից։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման՝ խփելով 16 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ … Read more