Turkish Airlines-ը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան
Turkish Airlines-ը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Թուրքական ազգային փոխադրողի ծրագրերի մասին հայտարարել է տնօրենների խորհուրդը։ «Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորությունները և շուկայական իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Չվերթերի ժամկետների և ժամանակացույցի մասին չի հաղորդվում: