Ալիևի ու Փաշինյանի լեռվակռիվը․ միջա՞նցք, թե՞ ուղի

«Թրամփի ուղի» կոչվող ճանապարհը Հայաստանի ո՞ր բնակավայրերով է անցնելու, և ամենակարևորը՝ ո՞վ է այն վերահսկելու. այս հարցերը մնում են անպատասխան։ ABC media-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ քննարկումները շարունակվում են. նման հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը։      

Գյումրիում երիտասարդ աղջիկը սպառնացել է 3-րդ հարկից նետվել

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշ բաժին հաղորդում է ստացվել, թե «911» ծառայություն է զանգահարել Գյումրիի բնակիչ Ն․Գ․-ն ու հայտնել, թե Գյումրու կենտրոնում գտնվող սուպեմարկետներից մեկի դիմացի շենքի 3-րդ հարկից երիտասարդ մի աղջիկ ուզում է պատուհանից իրեն վայր նետել։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խումբ ու պարեկային … Read more

Սպանվածի եղբայրը ցուցմունք է տվել ու չի ընդունել իր առնչությունը Վալոդյա Գրիգորյանի սպանությանը․ փաստաբան

«Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նոր միայն դիտեցի Պետրոսի մոտ ՔԿ նախագահի հարցազրույցը»։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Վահե Հովհաննիսյանը։ «ՔԿ նախագահին կամ ճիշտ չի զեկուցվել գործը կամ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը։Շատ հանգամանքների այս պահին չեմ անդրադառնա, նշեմ միայն հետևյալը․ Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր … Read more

Ֆաբիո Կանավարոն կարող է ազգային հավաքական գլխավորել

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կանավարոն շուտով կարող է գլխավորել Չինաստանի ազգային հավաքականը։ Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան, Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կանավարոյի միջև բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 29-ին Միլանում։ Աղբյուրի համաձայն՝ չինացիները պատրաստել են նոր առաջարկ՝ իտալացուն համոզելու մարզել ազգային հավաքականը։ Կանավարոն նախկինում մերժել էր Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը։ Հիշեցնենք, որ Կանավարոն … Read more

Թրամփը հայտարարել է, որ Բայդենի օրոք ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրել ողջ զենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները իր ողջ զենքը տվել է Ուկրաինային՝ իրեն ոչինչ չթողնելով։ «Մեկ տարի առաջ մենք մեռած երկիր էինք։ Երկիրը դեպի դժոխք էր գնում։ Մենք մեռած էինք ամեն ինչով՝ ներգաղթից մինչև զինվորականություն։ Մենք զենք չունեինք։ Մենք ամեն ինչ տվեցինք Ուկրաինային։ Մենք … Read more

Միրզոյանն ու Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղությունները

Սեպտեմբերի 30-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։ Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև … Read more

«Փաշինյանը մի շարք օրենքներ է խախտել, դրանց համար պիտի պատասխան տա»․ Հովիկ Աղազարյան

«Այն բառապաշարը, որ նրանք օգտագործում են միմյանց նկատմամբ, համարում եմ անթույլատրելի։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև առկա հակամարտությանն ու հեռակա «փոխհրաձգություններին»։ Աղազարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրություններ ունեն՝ «երկուսն էլ մեծագույն սեր ունեն իրենց սեփական անձի նկատմամբ և իրենցից … Read more

Նաիրի Սարգսյանը և Նարեկ Մանուկյանը Սյունիքի բնակիչների հետ քննարկել են Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը և «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանը սեպտեմբերի 28-ին Կապանում հանդիպեցին Սյունիքի բնակիչների հետ։ Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում ներկայացվեցին երկու շարժումների գաղափարական հիմքերն ու տեսլականները։ Մասնակիցների հետ շոշափվեցին Հայաստանի՝ հատկապես Սյունիքի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։ Քննարկման առանցքում էին միասնականության անհրաժեշտությունը, պետության պահպանումն ու ամրապնդումը, … Read more

Ի՞նչ անել, եթե WhatsApp-ում հանդես են գալիս ձեր անունից

Կիբեռոստիկանությունն առաջարկում է տարբերակներ, թե ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով WhatsApp հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից։ Տարբերակ․ դիմել WhatsApp-ի ադմինիստրացիա Անցնելով այս հղմամբ՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ. փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը): Դաշտերը ցանկալի է լրացնել անգլերեն լեզվով: Բողոքն ուղարկելուց հետո Ձեր կողմից նշված էլ. փոստին … Read more