Ադրբեջանի նախագահը և մյուս տղան. Թրամփը` Փաշինյանի մասին

Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման մասին։ «Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը։ Եվ մենք դա արեցինք»,-ասել է նա։ Hayastan.news-ը` Telegram-ում

Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանին Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում պաշտոն է տվել

Yerkir.am-ի տեղեկություններով  հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի, ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն է ստացել: Նա Ռոմանոս Պետրոսյանի հրամանով նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Երևանի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտի պետի տեղակալի պաշտոնում: Yerkir.am-ը 20 օր առաջ հարցում էր ուղարկել Ռոմանոս Պետրոսյանին ճշտելու այս լուրի իսկությունը, սակայն Պետրոսյանը մինչ օրս չի պատասխանել: … Read more

Խոշոր հրդեհ, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։ «Ժամանել են Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Արմավիրի փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանը։ Կրակի դեմ … Read more

«Գեր գեներալներ տեսնելն անընդունելի է, նրանք, ովքեր համաձայն չեն, կկրճատվեն»․Պենտագոնի ղեկավար 

ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննադատել է գեր զինծառայողներին և գեներալներին՝ դա անվանելով «վատ կերպար»։ Նա նաև հայտարարել է խիստ սափրվելու չափանիշների վերականգնման մասին՝ հայտարարելով, որ «մորուքավոր տղամարդկանց դարաշրջանն ավարտվել է»։  Ըստ նրա՝ ովքեր չեն կարողանում հանձնել ֆիզիկական թեստեր կամ բավարարել արտաքին տեսքի պահանջները, պետք է փնտրեն «նոր պաշտոն կամ նոր մասնագիտություն», գրում է France … Read more

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքը. Արագածոտնի թեմ

«Սիրելինե՛ր, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբերի 5-ին Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքը, սկիզբը ժամը 10:00:

2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը. դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված

Նիկոլ Փաշինյանը, ընդունելով, որ Արցախն Ադրբեջան է, ընդունելով, որ մեր զինվորները գտնվել են Ադրբեջանի տարածքում, ասել է, որ Եռաբլուրում ննջող մեր բոլոր հերոսները՝ սկսած Վազգեն Սարգսյանից, օկուպանտ են. նկատում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։ Նրա գրառումը՝ ստորև. Ալիևին գլխավոր դատախազ պետք չէ։ Բաքվի պատանդների հարցում Նիկոլ Փաշինյանը դարձել է գլխավոր մեղադրող։ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ից … Read more

Սահմանամերձ գյուղի բնակիչը խնդրում է ներել հողի հարկի պարտքը

83-ամյա Վոլոդյա Բաղդասարյանը՝ կոստյումով նստած տան նախասրահում, լոբի է մաքրում ու հանդարտ ժպտում մեզ տեսնելիս։ Նախասրահի պատերը խունացած են, ներկը՝ թափված։ Դրսից պոլիէթիլենային տոպրակով փակել են պատուհանը, ինչից լույսը դժվար է թափանցում ներս։ Տան երկու սենյակները թե՛ ննջասենյակ են, թե՛ հյուրասենյակ։ Դրանցից մեկը կիսամութ է, սեւացած պատերով, անկանոն դասավորված իրերով։ Զգեստապահարանի բաց դռնից երեւում է … Read more

Տիբո Կուրտուան՝ գոլային փոխանցման հեղինակ

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​գոլային փոխանցման հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի «Կայրաթի» դեմ խաղում (5-0)։ 52-րդ րոպեին Տիբո Կուրտուայի փոխանցումից հետո Կիլիան Մբապպեն գրավեց մրցակցի դարպասը։ OptaJose-ի տվյալներով՝ Կուրտուան ​​դարձավ «Ռեալ Մադրիդի» պատմության մեջ երկրորդ դարպասապահը, որը գոլային փոխանցում կատարեց Չեմպիոնների Լիգայում։ Առաջինը Սանտիագո Կանիսարեսն էր «Օլիմպիակոսի» դեմ խաղում 1997 թվականին։

Կայացել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի անդրանիկ համերգը՝ «Երաժշտություն, որը ծնվել է Արցախում»

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի առաջին համերգը՝ «Երաժշտություն, որը ծնվել է Արցախում» խորագրով։ Հրավիրված գործընկերների, աջակիցների, համայնքի և երաժշտասեր համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ բեմ դուրս եկան ծրագրի բոլոր 23 մասնակիցները։ Այս յուրահատուկ համերգը միաժամանակ և հուզիչ էր, և հուսադրող․ տարբեր տարիքի Արցախից տեղահանված պատանի երաժիշտները ներկայացրին դասական ստեղծագործություններ՝ փոխանցելով ոչ … Read more