Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի. ԱՆ
Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,-ասված է հաղորդագրության մեջ: