Ուրալօղլու․ «Զանգեզուրի երկաթուղային գծի ստեղծմամբ նոր ճանապարհ կստեղծվի, որը միմյանց կկապի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները»

Սեպտեմբեր 30,2025 18:08 «Ազատություն». «Զանգեզուրի միացումը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական կապերը», – այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Զանգեզուրի երկաթուղային գծի ստեղծմամբ նոր ճանապարհ կստեղծվի, որը միմյանց կկապի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները», -նշել է Ուրալօղլուն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more

Շիրակում քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման համար գումար կբաշխվի

Շիրակի մարզպետի աշխատակազմը սկսել է Կառավարության որոշմամբ հատկացված 78 մլն 596 հազար դրամ գումարի բաշխման աշխատանքները՝ Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Անի համայնքներում 2025 թվականի մայիսի 28-ին և հունիսի 14-ին քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակով։ Համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների և դրանց արդյունքում կազմված ակտերի համաձայն մայիսի 28-ին Շիրակի մարզում վնասը … Read more

Թորոսյանը Բելգրադում թուրք նախարարի հետ սոցպաշտպանության հարցեր է քննարկել

30 սեպտեմբերի 2025 – 18:06 AMT PanARMENIAN.Net – Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ «Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային … Read more

Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի պատվիրակները

ՍՊՈՐՏ 30 Սեպտեմբեր, 2025 18:00 Նյու Դելիում ընթացող պարաաթլետիկայի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրվա մրցապայքարում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի պատվիրակներ սայլակավազորդները՝ Արման Սարգսյանը և Սմբատ Կարապետյանը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն:   «Սմբատն ու Արմանը հանդես են գալիս T54 մարզական դասակարգման խմբում։ Սայլակավազքի … Read more

Ի՞նչ իրավունքներ և աջակցություն են նախատեսված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար

Պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներ ՀՀ կառավարությունը սահմանում է սոցիալական նվազագույն չափորոշիչներ, որոնք ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները: Այս չափորոշիչները ներառում են՝ Հանրակրթական և մասնագիտական կրթություն (նախնական, միջին, բարձրագույն), Անվճար բժշկական օգնություն և սպասարկում, սննդի ապահովում՝ սահմանված նվազագույն չափերով, Առողջության վերականգնում և հանգստի կազմակերպում, … Read more

Մարտուն Գրիգորյա՛ն, համակարծի՞ք եք Վարդան Ղուկասյանի հետ․ Էմմա Պալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 30.09.2025 | 18:04 «Մարտո՛ւն Գրիգորյան, դուք պետք է պատասխան տաք Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի ամեն մի հայտարարության շնորհիվ, քանի որ ձեր տված ձայների միջոցով է նա «կարգվել» համայնքապետ։ Ես ուզում եմ ձեզ հարցնել՝ համակարծի՞ք եք Վարդան Ղուկասյանի այն հայտարարության հետ, որ ՀՀ-ն պետք է Միութենական պետության անդամ դառնա»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց … Read more