ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսումնական տարվա մեկնարկը տրված է․ Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, յուրահատուկ մթնոլորտ էր հանրապետության բոլոր դպրոցներում։ Հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս դպրոցների բակերում գիտելիքի ճանապարհը բռնած աշակերտների ու նրանց ծնողների կողքին էին ոստիկանները՝ անվտանգ և խաղաղ միջավայր, ինչպես նաև օրվա տոնական մթնոլորտն անխոչընդոտ ապահովելու նպատակով։ Ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց մեկարկել … Read more

Պուտինը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ գնահատել է Թուրքիայի դերը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Թուրքիայի հատուկ դերը ուկրաինական կարգավորման գործում կշարունակի պահպանել իր կարևորությունը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

+ 45.3 մլն եվրո․ Հայաստանի արտաքին պարտքը կրկին ավելանում է

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող վարկային համաձայնագրի նախագիծը։ Նրա խոսքով՝ արդյունքահեն վարկային ծրագրի շրջանակում Հայաստանը կստանա 45.3 միլիոն եվրո, որի նպատակն է առողջապահության ոլորտում որակի բարելավումն ու ապահովումը։ Փոխնախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ՝ առողջապահական ենթակառուցվածքների բարելավում, բժշկական … Read more

Դուք սերտ հարաբերություններ եք հաստատել Վրաստանի բոլոր հարևան երկրների հետ. Կավելաշվիլին կոչ է արել Թրամփին ուշադրություն դարձնել իր երկրին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին երկուշաբթի օրը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Դոնալդ Թրամփը ուշադրություն է դարձրել Վրաստանի բոլոր հարևաններին, բացի Վրաստանից, ինչը «ափսոսանք է առաջացնում» վրացական հասարակության մեջ։ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ իր … Read more

Թվային արժույթների փոխարժեքները  սեպտեմբերի 1-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները  սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։ Bitcoin (BTC)` $108,137 Ethereum (ETH)`$4388 Binance Coin(BNB)՝$855 Ըստ կապիտալիզացիայի`100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել  OFFICIAL TRUMP-ը (TRUMP)՝ +5,05%: Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել  Four-ը (FOUR)՝ -22,92%: The post Թվային արժույթների փոխարժեքները  սեպտեմբերի 1-ի … Read more

Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում ոչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հայտնում է. «Այսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, մենք ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը վկայում են … Read more

Ուսումնական տարվա մեկնարկը տրված է․ Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, յուրահատուկ մթնոլորտ էր հանրապետության բոլոր դպրոցներում։ Հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։    «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս դպրոցների բակերում գիտելիքի ճանապարհը բռնած աշակերտների ու նրանց ծնողների կողքին էին ոստիկանները՝ անվտանգ և խաղաղ միջավայր, ինչպես նաև օրվա տոնական մթնոլորտն անխոչընդոտ ապահովելու նպատակով։ … Read more

Բաքուն ամենայն հավանականությամբ լայնածավալ հարձակում կիրականացնի՝ այն ներկայացնելով «պայքար՝ հայկական ֆաշիզմի դեմ». Army Times

Army Times (Military) պարբերականի Պենտագոնի մասնագետները կանխատեսում են, որ 2025-2026 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու հավանականությունը բարձր է: Վերլուծաբանները ենթադրում են, որ Բաքուն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես չի հայտարարի պատերազմի մասին, բայց կարող է սկսել լայնածավալ հարձակում՝ այն ներկայացնելով որպես հատուկ ռազմական գործողություն՝ ուղղված այսպես կոչված «հայկական ֆաշիզմի դեմ պայքարին» և «պատմականորեն իրեն … Read more