Ակնարկ. 22-րդ Կէտը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Կազայի հարցի լուծման համար ամերիկեան 21 կէտնոց նախագիծի հրապարակումը չի նշանակեր անշուշտ, որ միանգամայն խաղաղութիւն պիտի հաստատուի: Առաւել եւս` ընդհանրապէս Միջին Արեւելքի հրաբխային իրավիճակը հանդարտի, ինչպէս կը նշեն ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները: Հիմա գնդակը գլորուած է Համասի կիսադաշտ: Համասը ընտրանքի առջեւ է, ինքզինք լուծարելով Կազան փրկելու: Այդ փրկութիւնը սակայն իր իւրայատուկ նախապայմանները ունի եւ ըստ էութեան … Read more

Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատերազմը թևակոխում է նոր փուլ, որից ընդամենը մեկ քայլ է դեպի միջուկային դժոխք

Էքսցենտրիկ, գրեթե շիզիկ, անկանխատեսելի Թրամփից ամեն ինչ կարելի է սպասել   ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջերս պատվո կարմիր ուղեգորգի վրա էր ընդունել, մի քանի օր առաջ նախ հնարավոր է համարել Ռուսաստանի խորքն Ուկրաինայի հրթիռային հարվածների սահմանափակումների վերացումը։ Թրամփը, ամերիկացի մեկնաբանների տեղեկացմամբ, կրկին փոխել է իր դիրքորոշումը ՌԴ- ի … Read more

Փաշինյանը ԵԽԽՎ-ում բողոքել է Հայաստանի ընդդիմությունից

ԵԽԽՎ նստաշրջանում՝ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ոչ թե պատասխանում, այլ ինքն է հարց տալիս ԵԽ պատգամավորին, ապա համոզում է՝ «Զանգեզուրի միջանցքն» ընդունելի եզրույթ չէ հայ հասարակության համար։ Այդ անընդունելի եզրույթով խոսում են նաև Ադրբեջանում. Բաքվում հայ հասարակության համար անընդունելի այլ մտքեր էլ են հնչում, ընդ որում՝ սպառնալիքի լեզվով։ Խոսքը Սահմանադրության փոփոխության մասին է, ինչին Փաշինյանն անդրադարձավ … Read more

Մխիթարյանը բացահայտել է, թե ում տաղանդն է գնահատում Ինտերում — Armsport.am

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջերս կիսվել է իր մտքերով՝ նշելով, թե իր թիմակիցներից ում տաղանդն է ամենից շատ գնահատում։ Հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ կցանկանար «վերցնել» իր թիմակից Մարկուս Թուրամի յուրահատուկ տեխնիկան։ «Կվերցնեի Մարկուս Թուրամի տեխնիկան․ նա անչափ ուժեղ է և մեկ առ մեկ պայքարում ունի անհավանական հզորություն», — ասել է Մխիթարյանը։

Ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի համար Իրանի նկատմամբ լայնամասշտաբ պատժամիջոցների վերանանգնումը

Երեկվանից վերականգնվել են Իրանի նկատմամբ բոլոր տեսակի պատժամիջոցները: Համապատասխան որոշումները կայացրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու Եվրամիության խորհուրդը: Պատժամիջոցներն արդեն սկսել են ազդել Իրանի տնտեսության վրա ու կարող են ազդել նաև հայ-իրանական առևտրաշրջանառության վրա: Ինչո՞ւ վերականգնվեցին պատժամիջոցները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամանակին այդ պատժամիջոցները կասեցվել էին, դադարեցվել էին դրանց գործողությունը՝ 2015թ.-ին Իրանի … Read more

«Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը». Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստումները և հույս ունի, որ 2026-ին կստանա ժողովրդի մանդատը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2021-ին. գործող իշխանությունը, ժողովրդին խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը,  խաբեց, վերարտադրվեց … Read more

ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 1-ին, բայց այն կարելի է կանխել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումն, ըստ ամենայնի, մոտ է, բայց այն դեռ կարելի է կանխել։ «Ոչինչ անխուսափելի չէ, բայց ես կասեի, որ դա հավանական է»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Հոկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգներում սկսում է նոր ֆինանսական տարի՝ բյուջեի բացակայության պայմաններում։ Եթե Կապիտոլիումի չկարողանա կառավարության ֆինանսավորումը … Read more

Հայաստանը և Ռուանդան քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների  և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ուղղություններում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները քննարկելու նպատակով, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները` հատուկ ուշադրություն դարձնելով … Read more

Իմ իշխանության գալուց առաջ ԱՄՆ-ում 25 միլիոն անօրինական ներգաղթյալ կար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր իշխանության գալուց առաջ ԱՄՆ-ում մոտ 25 միլիոն մարդ անօրինական ճանապարհով մուտք է գործել երկիր։ «Մենք սահման չունեինք, մենք աղետի մեջ էինք։ Նրանք միլիոններով էին գալիս։ Ես խոսում եմ 25 միլիոն մարդու մասին։ Դուք խոսում եք ավելի փոքր թվի մասին, բայց ես խոսում եմ 25 միլիոն մարդկանց մասին, … Read more