Անհնար է, որ քաղաքապետարանն ու ԿԳՄՍՆ-ը չհամագործակցեն. Լևոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես կարծում եմ, որ վերջնական իմպլեմենտացիոն պրոցեսը ԿԳՄՍ նախարարության հետ, իհարկե, կքննարկենք և կհասկանանք՝ ինչ կարգով ենք այս ամենն անում»,- այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դպրոցներում աշակերտների կողմից սմարթֆոնների օգտագործման արգելքին կամ սահմանափակմանը։ Ինչո՞ւ նախապես չեն քննարկել՝ հաշվի առնելով այն, որ դասագրքերում կան QR կոդեր, որոնք հնարավոր է … Read more

«Զանգեզուրի միջանցքը» կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը կապելու համար. թուրք նախարար

«Զանգեզուրի միջանցքը» կենսական դեր է խաղում Կովկասում կարգավորման գործընթացում: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է  Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: «Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է Զանգեզուրի կապի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային տրանսպորտ և կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը … Read more

Պապոյան. Հայաստանը կայուն քայլերով առաջ է շարժվում դեպի ավելի ինտեգրված, կայուն և բաց տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ, ներկա են եղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, 200-ից ավելի գործարարներ և պատվիրակություններ։ Երկօրյա միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսական ներուժն ու արտադրական հնարավորությունները, ներկայացնել … Read more

ԱՄՆ-ը փորձել է իր դիրքորոշումը Մոսկվային փոխանցել Մինսկի միջոցով. Քելոգ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է հաստատել Բելառուսի հետ՝ ամերիկյան կողմի դիրքորոշումը Մինսկի միջոցով Մոսկվային փոխանցելու համար: Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ ԱՄՆ-ը մասնակցել է Բելառուսում մի շարք բանտարկյալների ազատ արձակման գործընթացին։ «Մենք գիտենք, որ Լուկաշենկոն շատ է խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդպիսով՝ … Read more

ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները օգոստոս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել. Ռոմանոս Պետրոսյան

30 Սեպտեմբեր, 2025 16:28 Հասարակություն  ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է. «ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրեններն օգոստոս ամսվա համար նույնպես պարգեւավճարներ չեն ստացել. արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում կրկին ունենք ավելի քան 20մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։ Ինչպես նաեւ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրինության աշխատակազմում կան բազմաթիվ բարձր վարձատրվող հաստիքներ … Read more

Ավշարի նախկին ղեկավարը համայնքին պատճառած վնասը վերականգնել է

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ … Read more

Հորդորս է մեր մարզիկներին՝ ինչքան հնարավոր է հեռու մնացեք ու մի՛ թաթախվեք քաղաքական կենդանիների հետ…

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանեք Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների էջերից ճանապարհաշինարարության ու մանկապարտեզ-դպրոցների լուսանկարները ու տակը բովանդակություն չի մնա: Սրանց մոտ միշտ լավ է ստացվում հարկատուների փողերի հաշվին արածը հենց հարկատուների վրա ծախելը: Հա, մեկ էլ թավշուկները շատ են սիրում մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին»: Ասենք նախկին կամ … Read more

«Համաս»-ի ղեկավարությունն այսօր բանակցելու է Քաթարի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ

Քաթարի իշխանություններն այսօր «Համասի» ներկայացուցիչների հետ Դոհայում կքննարկեն Գազայում պատերազմի դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարին։ Նրա խոսքով բանակցություններում ներգրավված կլինի նաև Դոհա ժամանած թուրքական պատվիրակությունը։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ այն ղեկավարելու է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը։