«Եթե պարզվի՝ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք՝ որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից». Փաշինյան

Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտեղի՞ց եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայեցված որևէ փաստաթղթում: Ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում, այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ, համաձայնեցված բառապաշարի օգտագործումը: Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է վարչապետ … Read more

Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի անդամակցության պահից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին Փաշինյանը նշեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր ելույթում։ «Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս, որովհետև գիտենք, եթե սխալվենք, կա մեզ հարազատ կազմակերպություն, որը … Read more

Ինչո՞ւ են ձեռնարկատերերը ընտրում Ozon-ը՝ ի՞նչ գործիքներ են օգնում զարգացնել բիզնեսը

Ozon-ում վաճառողները գտնում են ոչ միայն գնորդներ, այլև բիզնեսի աճի հնարավորություններ: Մարքեթփլեյսը իր վրա է վերցնում այն խնդիրները, որոնք սովորաբար մեծ ջանքեր են խլում՝ լոգիստիկա, վերլուծություն, ապրանքների առաջխաղացում: Նկարազարդման մեջ թաքնված են առարկաներ, որոնք խորհրդանշում են Ozon-ի հիմնական հնարավորությունները վաճառողների համար: Փորձե՛ք գտնել բոլորը, իսկ ներքևում կպատմենք, թե հատկապես ինչպե՞ս են նրանք օգնում բիզնես կառուցել: … Read more

Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարի վնասը վերականգնել է. դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն … Read more

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ…

Վաղ, թե ուշ նորից կսկսեմ աշխատել, բայց… Կլոպ

Գերմանացի հայտնի մասնագետ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ այլևս չի վերադառնա մարզչական գործունեությանը. ««Լիվերպուլից» հետո զբաղվել եմ սովորական գործերով՝ հասկանալով, որ վաղ, թե ուշ նորից կսկսեմ աշխատել, բայց, միևնույն ժամանակ, ոչ որպես մարզիչ։ Բայց հաստատ ասել պարզապես չեմ կարող», – Կլոպի խոսքը մեջբերել է The Athletic-ը։  Գնահատեք հոդվածը

Վարդանյանը՝ ընդդիմությանը. ՀՀ–ի պետականությունը ձեզ համար վտանգ է

30 սեպտեմբերի 2025 – 16:27 AMT PanARMENIAN.Net – ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խորհրդարանում, դիմելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը, ասել է, որ պետականությունը նրանց համար վտանգ է։ «Ձեզ համար պետականությունը վտանգ է, ՀՀ պետականությունը վտանգ է»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։ Ընդդիմադիրները նախագիծ են ներկայացրել առաջարկելով՝ խստացնել ցեղասպանության ժխտման վերաբերյալ քրեական պատասխանատվությունը։ Վարդանյանը … Read more

Ավշարի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ … Read more

Արսեն Թորոսյանն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների … Read more