Իսրայելի հարվածի հետևանքով Գազայում սպանվել է հերթական թուրք լրագրողը
1 Հոկտեմբեր, 2025 12:26 Միջազգային Թուրքական հանրային TRT հեռուստաալիքի լրագրող Յահյա Բարզակը սպանվել է Գազայի հատվածում։ Նա գտնվում էր Գազայի կենտրոնական մասում՝ այսպես կոչված անվտանգ գոտում, երբ Իսրայելը օդային հարված է հասցրել այդ տարածքին: Բարզակը աշխատել է TRT-ում որպես ազատ թղթակից և նաև որպես ֆոտոլրագրող Գազայի պաշարման ժամանակ։