Երևանի քաղաքապետարանը քանդում է Գնունու շուկայի տաղավարները. ՈՒՂԻՂ – Live News

Այսօր՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հատուկ տեխնիկայով սկսել է ապամոնտաժել հայտնի Գնունու շինանյութերի շուկայի վաճառքի տաղավարները։Շուկայի աշխատակիցները փորձել են դիմադրել, սակայն Ոստիկանությունը մեծ թվով իրավապահներ, այդ թվում՝ կարմիր բերետավորներ է կուտակել գործողությունների վայրում։NEWS.am-ի ուղիղ եթերը

Կաթնամթերքը թանկացել է, պատճառը պարտադիր դրոշմավորումն է. Հովսեփ Կուբաթյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հովսեփ Կուբաթյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կաթնամթերքն այսօր թանկացել է։ «Պատճառը պարտադիր դրոշմավորումն է, Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած մենաշնորհը 44-օրյա պատերազմից 3 օր անց և խուճուճ սխեմաներով ընտրված ընկերությունը։ Օրինակ՝ առավոտյան արդեն իսկ «Մարիաննա» կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660 դրամից 700 դրամ և այսպես շարունակ։ Ուշագրավ … Read more

Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Վարդենուտ կտարվի Խաչափայտի մասունքը

1 հոկտեմբերի 2025 – 11:44 AMT PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին՝ Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման վեցերորդ տարեդարձի կապակցությամբ, առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի է բերվելու Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը։ Կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00։ Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր … Read more

Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական նիստն է տեղի ունեցել

Քաղաքականություն 01.10.2025 | 11:44 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած նիստում դատավորը հայտնել է, որ Իսլամ Աղաքերիմովը, որը նախկինում մասնակցել է նախապատրաստական ​​դատական ​​նիստին որպես թարգմանիչ, հեռագիր է ուղարկել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել … Read more

ԱԺ-ում քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Ազգային ժողովից։ Նախագծով առաջարկվում է՝ ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, Պրոբացիայի ծառայողներին՝ որպես … Read more

Գիտնականները մարդու մաշկի բջիջներն օգտագործել են ֆունկցիոնալ ձվաբջիջներ ստեղծելու համար՝ բացելով անպտղության բուժման նոր հնարավորություններ

Գիտնականները մարդու մաշկի բջիջներն օգտագործել են ձվաբջիջներ ստեղծելու ունակ սաղմեր ստանալու համար․ գրում է CNN-ը։ Ըստ հետազոտության հեղինակների՝ այս նոր մեթոդը կարող է ընդլայնել անպտղության բուժման հնարավորությունները։ Երեքշաբթի Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության նկարագրության մեջ նշվում է, որ գիտնականները մարդու մաշկի բջջից վերցրել են կորիզը՝ բջջի այն մասը, որը պարունակում է գենետիկ տեղեկատվության մեծ մասը, … Read more

Քսենիա Սոբչակի դեմ երեք դատական հայց է ներկայացվել

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմ Մոսկվայում բնակարանային և կոմունալ վճարումների համար երեք դատական հայց է ներկայացվել: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ-ը:  Հեռուստահաղորդավարուհու դեմ հայցերի բնույթը չի նշվում։ Լսումների ամսաթիվը դեռևս անհայտ է։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Ջալալ Հարությունյանը կազատազրկվի․ Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը

Հասարակություն 01.10.2025 | 11:43 Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը մերժվել է․ 5․5 տարի ազատազրկման ոոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը․ «ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել … Read more