Կենտրոնում և Արաբկիրում նախորդ շաբաթ օդը եղել է թույլատրելիից փոշոտ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը։ «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք, Արաբկիր, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը վարչական որևէ շրջանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- տեղեկացնում են կենտրոնից։

Մելքոնյան. Շիրակի մարզում, որտեղ իշխանությունը խոստացել էր կառուցել կամ նորոգել 58 դպրոց, շահագործման է հանձնվել 8-ը

1 նոյեմբերի 2025 – 15:32 AMT PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության իրականացրած դպրոցաշինական ծրագրերի անկատար վիճակը Շիրակի մարզում։ «Փաշինյանական իշխանությունը 2021 թվականին մեծ շուքով հայտարարեց, թե մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցվելու կամ վերանորոգվելու են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Այդ հայտարարությունը ներկայացվում … Read more

Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մասնավորապես, Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դրանք ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ակտերի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետներում չի կատարել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։   Yerkir.am-ը … Read more

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր – 5tv

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արփինե Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Արփինե Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի … Read more

Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցել՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, սակայն ԱՄՆ-ն անընդունելի պահանջներ է ներկայացրել․ Արաղչի

Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցել արդար համաձայնագրի շուրջ՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, սակայն Միացյալ Նահանգները անընդունելի պահանջներ է ներկայացրել: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք բանակցել՝ մեր միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները մեղմելու համար», – ասել է Արաղչին։ Նա նշել է, որ «կա արդար համաձայնագրի … Read more

Դիտորդները Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի և այլ կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են բացահայտել

«Ականատես» դիտորդական առաքելությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և այլ քաղաքական ուժերի ֆինանսավորման վերահսկողության գործում: Առաքելության տվյալներով՝ կուսակցության հաշվեհամարից կատարված բանկային գործառնությունների և նրա ընտրական հիմնադրամ կատարված մուտքերի միջև արձանագրվել են անհամապատասխանություններ. 10 մլն դրամի փոխանցման դեպքում ԿԸՀ հաշվետվություններում բացակայում են մուտքերի կամ ելքերի մասին տեղեկությունները: Միաժամանակ դիտորդները նշել են կուսակցության ակտիվ … Read more

COP17-ին ընդառաջ՝ խստացվել է վայրի կենդանիներին անազատ պայմաններում պահելու նկատմամբ հսկողությունը

COP17-ին ընդառաջ խստացվել է վայրի կենդանիներին անազատ ու կիսաազատ պայմաններում պահելու նկատմամբ հսկողությունը: Ստեղծվել է աշխատանքային խումբ, հաշվառվել 186 վայրի կենդանի, որոնք պահվում են առանց համապատասխան թույլտվության: Դրանց թվում են նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված վայրի գորշ արջերը: Դիտումների քանակ1

Միկել Արտետան խոսել է «Արսենալի» կադրային խնդիրների մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի կադրային վիճակը «Բարնլիի» դեմ նոյեմբերի 1-ին կայանալիք խաղից առաջ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Մարտինելին այս հանդիպմանը չի մասնակցի, իսկ Սալիբայի հարցը դեռ բաց է։ Մնացած խաղացողները աստիճանաբար մոտենում են վերադարձին։ Հավերցը, Մադուեկեն, Էդեգորը և Ժեզուսը շուտով կվերադառնան դաշտ։ Միջազգային ընդմիջումը, որը կտևի երկու շաբաթ, մեզ … Read more

Դատարանը բավարարել է գեներալ Արզումանյանի ընտանիքի հայցը՝ նրանք չեն ազատի ծառայողական բնակարանը

1 նոյեմբերի 2025 – 15:24 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչական դատարանը բավարարել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, հայտնում է «Առավոտը»։ Ավելի վաղ նրա ընտանիքին առաջարկվել էր մեկամսյա ժամկետում ազատել 3 սենյականոց ծառայողական բնակարանը։ Միքայել Արզումանյանի, Դիանա Դավթյանի, Ալբերտ Արզումանյանի, Արսեն Արզումանյանի անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական … Read more

««Խաղաղասեր» Ադրբեջանը պատրաստվում է տոնել մեր դեմ սանձազերծված պատերազմը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Առանձնապես բան չի կատարվում, ուղղակի խիստ «խաղաղասեր» Ադրբեջանը պատրաստվում է տոնել մեր դեմ սանձազերծված պատերազմը ու դրա հետևանքով իրագործված էթնիկ զտումը…Կարճ ասած՝ պատրաստվում են նոյեմբերի 9-ին»։ Աղբյուրը`   Տաթևիկ Հայրապետյան