Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը մեկ օր ջուր չի ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 15:00-ը, կդադարեցվի Լեռնագոգ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Դիտումների քանակ4

«ՔՊ-ական իշխանությունը հեղեղատարը լցրել է ասֆալտով»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը հեղեղատարը լցրել է իրենց սիրելի ասֆալտով և ամբողջովին խցանել համակարգը։Ասֆալտը, ասֆալտը….»։ Աղբյուրը`   Արշակ Սարգսյան

Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են

Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով` Գոշի «Գիրք դատաստանի»-ին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում «Դատաստան» ստեղծագործությունը, համապատասխանաբար, կատարելու և հեղինակելու համար: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հիշեցնենք, որ Դատախազության և Մատենադարանի համագործակցությամբ կազմակերպված Միջազգային գիտաժողովի շրջանակում Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից (Լիբանան) Մատենադարան է բերվել Մխիթար … Read more

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան՝ բնության հետ ամենաքիչ կապված երկրների ցանկում

Ռուսաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որոնք ամենաքիչն են կապված բնության հետ: Նույն ցուցակում են նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ճապոնիան, իսկ Նեպալը, Իրանը և Հարավային Աֆրիկան գլխավորում են ցուցակը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Հետազոտությունը, որում մասնակցել է շուրջ 57 հազար մարդ տարբեր երկրներից, իրականացվել է Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի գիտնականների կողմից՝ Դերբիի … Read more

«Միլանը» պետք է ընտրություն կատարի չորս հարձակվողների միջև

«Միլանը» կրկին նոր հարձակվողի է փնտրում։ Անցյալ ձմռանը Սանտիագո Խիմենեսը միացավ «ռոսոներիներին» 32 միլիոն եվրոյով։ Ակումբը դժգոհ է մեքսիկացու խաղից և փնտրում է նրան փոխարինող։ Ըստ «Gazzetta dello Sport»-ի՝ իտալական գրանդի կարճ ցուցակում են Ջոնաթան Բուրկարդտը (Այնտրախտ), Ջոշուա Զիրկզեն (Մանչեսթեր Յունայթեդ), Արտյոմ Դովբիկը (Ռոմա) և Խոակին Պանիչելին (Ստրասբուրգ)։ «Միլանը» ներկայումս Սերիա Ա-ի աղյուսակում չորրորդն է՝ … Read more

Գլոբալիզմը անխնա ջարդող Թրամփն իր տիկնոջ հետ դիվային տոն է նշում

Աշխարհի քրիստոնյաների պաշտպան, գլոբալիստների ահ ու սարսափ, արդեն քանի ամիս է գլոբալիզմը անխնա ջարդող Թրամփը, իր տիկնոջ հետ դիվային տոն է նշում։ Թրամփը իր նախագահության 4 տարիներից մեկը արդեն անցկացրեց, սակայն գլոբալիատները դեռ ծաղկում են։ Ինձ թվում է, որ Թրամփի նախագահության մինչև վերջին օրը ամերիկյան քարոզչությունը աշխարհին փորձելու է համոզել, որ Թրամփը իրոք պայքարում է … Read more

«Դա պլատոնական սիրավեպ էր, որը հանկարծ բռնկվեց և փոխադարձ համաձայնությամբ էլ ավարտվեց հենց այնտեղ»

01.11.2025 | 15:06 Միշել Լեգրանը հիսուն տարի շարունակ սիրում էր մի կնոջ, բայց հարազատներին ցավ չպատճառելու համար նրանք երդվեցին բաժանվել և այլևս երբեք չփնտրել միմյանց։ Մաշա Մերիլ Գագարինայի հետ Լեգրանը ծանոթացել էր 1964 թվականին, Բրազիլիայի կինոֆեստիվալի օրերին, երբ ֆրանսիական պատվիրակության հետ մեկնել էին Ռիո դե Ժանեյրո։ Երազանքի գեղեցկուհուն նա տեսավ ծովափին և միանգամից սիրահարվեց։ Մեծ կոմպոզիտորը իր … Read more

Պոկրովսկի հատվածում իրավիճակը դարձյալ բարդ է, բայց շրջափակում չկա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է այն տեղեկությունները, որ ուկրաինական զորքերը շրջափակված են Պոկրովսկում, որը Դոնեցկի մարզի ռազմավարական կարևոր լոգիստիկ կենտրոն է և մեծ նշանակություն ունի ուկրաինական բանակի համար։ «Պոկրովսկում իրավիճակը բարդ է։ Դուք գիտեք, որ այս հատվածում կենտրոնացած է թշնամու 170000 ուժ։ Դա շատ է։ Այսօր առավոտյան ես խոսել եմ գլխավոր հրամանատարի … Read more

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մոնրեալում

01 Նոյեմբերի 2025, 15:06 Հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը շարունակում է իր հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում: Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Մոնրեալում նա մրցավարների մեծամասնության որոշմամբ հաղթել է 25-ամյա կանադացի Դիլան Շրեդերին (6-1; 4 Կո): 21-ամյա Էրիկի համար սա երրորդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ կարիերայում, և բոլոր երեք մենամարտերն էլ նա անցկացրել Է 2025 թվականին հենց … Read more

Հորդանանն ու Գերմանիան հայտարարել են, որ Գազայի հատվածում միջազգային ուժերը պետք է ՄԱԿ-ի մանդատ ունենան

Հորդանանը և Գերմանիան շաբաթ օրը հայտարարել են, որ միջազգային ուժերը, որոնք նախատեսում են աջակցել Գազայի հատվածում պաղեստինյան ապագա ոստիկանական ուժերին՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետպատերազմյան կառավարման ծրագրի, պետք է ՄԱԿ-ի մանդատ ունենան, հաղորդում է AFP-ն։ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի համաձայն, ակնկալվում է, որ հիմնականում արաբական և մահմեդական երկրներից … Read more