Վաղարշապատի ընտրություններում կան կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներ․ «Ականատես»

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ․ տեղեկանում ենք «Ականատես» դիտորդական առաքելության հաղորդագրությունից։ «ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։ … Read more

«Opel»-ը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է գազատար խողովակներին. քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ – Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը ու նրա ուղևոր՝ Կոտայքի … Read more

Անօդաչու սարքի պատճառով Բեռլինի օդանավակայանի աշխատանքը խափանվել է․ DPA

Բեռլին-Բրանդենբուրգի (BER) «Վիլի Բրանդտ» անվան միջազգային օդանավակայանի աշխատանքը հոկտեմբերի 31-ի երեկոյան ժամանակավորապես խաթարվել է անհայտ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով։ Ըստ DPA գործակալության տվյալների՝ բազմաթիվ չվերթներ ուղղվել են այլ օդանավակայաններ։ Բացի այդ, դիտվել են ինքնաթիռների մեկնման և վայրէջքի ուշացումներ։ Մասնավորապես, ուշացել են Բազել, Օսլո և Բարսելոնա չվերթները։ Լոնդոնից, Բիրմինգհեմից, Մանչեսթերից, Ստոկհոլմից, Հելսինկիից և Անթալիայից ինքնաթիռներն … Read more

4 հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում

Չորս հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ 3 խաղափուլից հետո 3 միավոր ունեն Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Նվարդ Հայրապետյանը (մինչև 18 աղջիկներ), Մանվել Վարդանյանը (մինչև 8 պատանիներ) և Տիգրան Պետրոսյանը (մինչև 8 պատանիներ): 4-րդ խաղափուլը կմեկնարկի … Read more

Վիետնամում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ — Հայաստանի Հանրային Ռադիո

Վիետնամում հորդառատ անձրևներն ու գետերի վարարումները առաջացրել են զանգվածային ջրհեղեղներ՝ պատճառելով մեծ ավերածություններ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ: Ջրի տակ է մնացել ավելի քան 116,000 տուն և շուրջ 5,000 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Աղետը վնասել է նաև մի շարք զբոսաշրջային քաղաքներ, որտեղ ենթակառուցվածքները լրջորեն տուժել են։ Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական և վերականգնման աշխատանքները։

«Լիվերպուլի» մարզական տնօրենը կտեղափոխվի այլ ակումբ

«Լիվերպուլի» մարզական տնօրեն Ռիչարդ Հյուզը առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից»։ 46-ամյա մասնագետի բանակցությունները Սաուդյան Արաբիայի ակումբի հետ արդեն հասել են լրջության, ըստ The Anfield Talk-ի՝ հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին։ Հյուզը «Լիվերպուլում» իր պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Նախկինում շոտլանդացին տասը տարի աշխատել է որպես տեխնիկական տնօրեն «Բորնմութում»։ «Ալ-Հիլալը» յոթ խաղից հետո Սաուդյան Արաբիայի առաջնության աղյուսակում … Read more

Մշակույթը որպես ինքնության շունչ․ արվեստը դառնում ժողովրդի հիշողությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Մշակույթը ցանկացած ժողովրդի ամենախոր արմատն է․ այն ոչ միայն արվեստի, երաժշտության կամ գրականության հավաքածու է, այլև՝ մտածողության ու կյանքի ձև։ Այս օրերին, երբ աշխարհը ավելի արագ է փոխվում, քան երբևէ, մշակույթը մնում է միակ ոլորտը, որը կապում է անցյալն ու ապագան։ Արվեստը՝ … Read more

«Թրամփը ցանկանում է շարունակել Ուկրաինայի հարցով երկխոսությունը»․ նախկին օգնական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը, РИА Новости-ին ասել է նրա նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը։ «Նա պատրաստ է շարունակել զրույցը»,- նշել է Ֆլինը։

G7-ի նախարարները դատապարտել են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա Ռուսաստանի հարձակումները

«Մեծ յոթնյակի» երկրների էներգետիկայի նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա: Նրանք շեշտել են, որ «Մեծ յոթնյակը» կաշխատի Ուկրաինայի էներգետիկ կարիքների ապահովման ուղղությամբ: «Ռուսաստանի վերջին հարձակումները Ուկրաինական բնական գազի ենթակառուցվածքների վրա ռիսկեր են ստեղծել համայնքների և մարդկային կյանքերի համար՝ թուլացնելով քաղաքացիական ենթակառուցվածքն ու ուկրաինացի ժողովրդի էներգետիկ անվտանգությունը», – հայտարարել են նախարարները: … Read more

«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կբացվի Թուրքիայով անցնող արևելք-արևմուտք երթուղին․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի սահմաններից և վերածվել է աշխարհաքաղաքական միասնության․ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։ «Տարածաշրջանը, որտեղ մենք գտնվում ենք, կդառնա ամենանշանակալիներից մեկը փոփոխվող աշխարհակարգում, քանի որ այնտեղով է անցնում Միջին միջանցքը։ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կբացվի Թուրքիայով անցնող արևելք-արևմուտք երթուղին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում … Read more