ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այց է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ընդգծել աշխատանքների իրականացման ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:     Այցի շրջանակում ամփոփվել և արձանագրվել են 2025 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա անելիքները:   … Read more

Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։ Նշենք, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: … Read more

Որ արցախցին մնա հայրենիքում

Դեռևս 1995 թվականից սկսած՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը ծավալուն աջակցություն էր ցուցաբերում Քաշաթաղի շրջանում բնակվող բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովներին։ Տարիներ շարունակ, նաև այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի բուհերում սովորող բազում ուսանողների ուսման վարձն է հոգացել ամբողջական կամ մասնակի, աջակցել է շատ հեղինակների գրքեր տպագրելուն։ 44-օրյա

Կարգապահական պատասխանատվություն կսահմանվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, … Read more

Հայտնի է՝ ինչի համար են մեղադրվում «Հայրենիք» կուսակցության անդամները. նրանցից բացի՝ ձերբակալվել է ևս 8 անձ

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության անդամներ: Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված … Read more

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ «Տիգրանաշեն-Զանգակատուն և Ելփին-Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և … Read more

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ամփոփվել են կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այցի շրջանակում ամփոփվել և արձանագրվել են 2025 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա անելիքները: Նախարարն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու … Read more

Ասացի՝ 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ. Թրամփը պատմել է՝ ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասել

Քաղաքականություն 30.12.2025 | 10:51 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում իր դերակատարումից և դրա հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփը, մասնավորապես, նշել է, որ արագորեն լուծել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ «Պատերազմն ընթանում էր 35 տարի։ Պուտինն ասաց՝ ես չեմ հավատում, որ … Read more

Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը կնկարահանվեն «Գեղեցկուհի 2» ֆիլմում – Showbiz.am

Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը պատրաստ են կրկին միասին աշխատել։ «Գեղեցկուհի 2» ֆիլմը կվերամիավորի դերասաններին: Հայտնում է Fast News-ը: «Գեղեցկուհի» ֆիլմը, որը նկարահանվել է 1990 թվականին, պատմում է մագնատ Էդվարդ Լյուիսի և մարմնավաճառ Վիվիենի սիրո պատմության մասին: Նկարահանումների ժամանակ Ջուլիան 23 տարեկան էր, իսկ Ռիչարդը՝ 41: Ռոբերթսն ու Գիրը հասկացել են, թե որքան ժողովրդականություն է … Read more

Ազգային ինքնությունը չպետք է փոխել, այլ պետք է ամրացնել․ «Մեր ձևով»

30 Դեկտեմբերի, 2025 Նայեք այս անվտանգության ամրակին։ Անցել է գրեթե 200 տարի, բայց այն տեսքով գրեթե չի փոխվել։ Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման տարածած հաղորդագրության մեջ։ «Ինչո՞ւ։ Որովհետև դրա ձևավորումը պարզ է, խելացի և արդյունավետ։ Տարիների ընթացքում փոխվել է միայն նյութը՝ դարձել է ավելի ամուր, ավելի դիմացկուն և բարձրորակ։ Ձևը մնացել է նույնը, … Read more