Նեթանյահուն խոստացել է վերսկսել Սիրիայի հետ բանակցությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ վերսկսել Սիրիայի կառավարության հետ անվտանգության վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի։ «Նեթանյահուն ընդունել է Թրամփի խնդրանքը՝ վերսկսելու Սիրիայի կառավարության հետ բանակցությունները հնարավոր անվտանգության համաձայնագրի շուրջ», – նշել է պորտալը։

Սաստիկ բուք ու մերկասառույց. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշեն-Զանգակատուն և Ելփին-Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության … Read more

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ռազմական գործողություններ է սկսել Եմենում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է Հադրամաութ նահանգում սահմանափակ ռազմական գործողություն սկսելու մասին՝ Եմենում Հարավային անցումային խորհրդի (STC) կողմից Ալ-Մուքալա նավահանգստի գրավումից հետո. գրում է ria.ru-ն։ «Սահմանափակ ռազմական գործողության ընթացքում անվտանգությունն ապահովելու համար մենք կոչ ենք անում քաղաքացիական բնակչությանը լքել Ալ-Մուքալա նավահանգստի տարածքը», – նշվում է հայտարարության մեջ:  

Եթե տեղեկությունները հաստատվեն՝ իրենք գիտեն հետևանքների մասին. Թրամփը սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի  միջուկային ծրագիր մշակել։ «Իրանը, հնարավոր է, իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքը կլինի «ավելի լուրջ, քան … Read more

Իշխանության քաղաքական հետապնդումները Գալստյանի նկատմամբ բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանy գրում է. «Իշխանության քաղաքական հետապնդումները «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է: Խաչիկ Գալստյանին դեռ ուսանողական տարիներից գիտեմ. քաղաքագիտության բաժնի ամենապարկեշտ, ազնիվ և բանիմաց դասախոսներից է: Քաղաքական դաշտի այն գործիչներից է, ում խոսքն ու գործունեությունը կառուցված է … Read more

Առանց տեղումների եղանակ, որոշ տեղերում քամու ուժգնացում

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն հանրապետությունում այսօր՝ դեկտեմբերի 30-ին  եւ վաղը գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, գիշերը՝ 10-12 աստիճան ցուրտ։ Մայրաքաղաքում ամենատաք դեկտեմբերի 30-ն արձանագրվել է 1999 … Read more

Արաղչի. Իրանը շարունակում է բաց լինել ԱՄՆ-ի հետ համաձայնության համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է բաց լինել ԱՄՆ-ի հետ համաձայնության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ կաջակցի Իրանի դեմ նոր հարվածներին, եթե այն փորձի շարունակել իր հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումը։ «Իրանը շարունակում է բաց լինել փոխադարձ հարգանքի և … Read more

Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները ՀՀ բոլոր տարածաշրջաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ Ճանապարհներին կատարվում են շուրջօրյա մաքրում, աղ-ավազի խառնուրդով մշակում և ուժեղացված հերթապահություն, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։  

«ԱՄՆ-ն ու Իսրայելը համաձայնության են եկել հարցերի մեծ մասի շուրջ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում հաջողվել է հարցերի մեծ մասի շուրջ համաձայնության հասնել։ «Կարծում եմ՝ մենք շատ որոշումների հանգեցինք»,- ասել է Թրամփը՝ ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ «ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել հարցերի մեծ … Read more