Aurora News | Բնակության հասցե փոխած քաղաքացիները կարող են նոր հասցեում հաշվառվել օնլայն. ՆԳՆ

Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։ Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ … Read more

Aurora News | Չինաստանի ԱԳՆ-ն նշել է ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը

Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամի լուծման միակ կենսունակ ճանապարհն են, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լին Ցզյանը՝ ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի կողմից իրականացված հարձակումը։ «Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամի լուծման միակ կենսունակ ճանապարհն են», – հայտարարել է դիվանագետը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի … Read more

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի արևելյան նահանգում

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի արևելյան Հադրամաութ նահանգում։ Այս մասին դեկտեմբերի 30-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքիին։ «Կոալիցիոն ուժերի համատեղ հրամանատարությունը «սահմանափակ» ավիահարված է հասցրել Մուքալլա նավահանգստում տեղակայված օտարերկրյա ռազմական աջակցության դեմ»,- ասվում է տեքստում։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 146 դիտում

Հանձնարարել եմ ՆԳ նախարարին երկխոսություն սկսել ցուցարարների հետ. Փեզեշքիան

«Ես հանձնարարել եմ Ներքին գործերի նախարարին երկխոսություն սկսել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց արդարացի պահանջները, իսկ պետությունը օգտագործի իր ողջ ներուժը՝ նրանց խնդիրները լուծելու համար», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը սկսվել են երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը՝ ռիալի պատմական ցածրակետի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 1.4 միլիոն ռիալի … Read more

Aurora News | Եմենում արտակարգ դրություն է հայտարարված

Եմենի իշխանությունները 90-օրյա արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում, այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ «Եմենի նախագահական կառավարման խորհրդի նախագահ Ռիշադ ալ-Ալիմին նաև հայտարարել է Եմեն մուտք գործելու բոլոր կետերի 72-ժամյա օդային, ցամաքային և ծովային շրջափակման և 90-օրյա արտակարգ դրության մասին, որը, նրա խոսքով, կարող է երկարաձգվել», – նշվում է հաղորդագրության մեջ։ Կառավարությունը նաև պահանջել … Read more

Այսօր ու վաղը պասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Մարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային … Read more

Իրանի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել՝ բողոքի ցույցերի պատճառով

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզին հրաժարական է տվել, հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմը՝ euronews-ի փոխանցմամբ: Երկուշաբթի օրը սկսվել են երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը՝ ռիալի պատմական ցածրակետի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 1.4 միլիոն ռիալի կտրուկ անկման ֆոնին: Լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ցույցերի էպիկենտրոնը Թեհրանի Մեծ շուկային հարակից տարածքներն էին, որտեղ տեղի … Read more

Առանց իրական մրցույթի, օրենքի բոլոր պահանջներն անտեսելով, հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի կազմը․ ահազանգ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Հիմնադրամի գործունեությունն իրականացնող մարմիններից մեկը Հոգաբարձուների խորհուրդն է, որը հանդիսանում է հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը։ Օրենքով հստակ սահմանված է, որ Հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրվում են մրցութային կարգով՝ Վարչապետի, լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների ոլորտների պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարներից, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից, ինչպես … Read more

Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը կշռվել են. տեսանյութ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանն (Հայաստան) ու ռուսաստանցի Շարա Բուլետը Hype Fighting երևանյան մրցաշարի գրեփլինգի մենամարտից առաջ անցել են կշռման արարողություն։  Երկուսն էլ 84 կգ են։  Դեկտեմբերի 30-ին մերկ բռունցքներով Hype Fighting մրցաշարում Ծառուկյան-Բուլետ մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 154 դիտում

Բաղդասարյանի հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում. Կարապետյանը դատարանում պարտվել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարածելու և 9 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Հայցը ներկայացվել է Նազելի Բաղդասարյանի կողմից այս տարվա հունիսի 17-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Սամվել Կարապետյանին։ Դատարանը չի ընդունել … Read more