Ձերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը

Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ցուցակի երկրորդ համարին՝ Արամ Քոչարյանին, ով «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատ համայնքի պատասխանատուն է, ևս բերման են ենթարկում Երևան, նա ձերբակալվել է: Արամ Քոչարյանը նաև Մայր Աթոռում է աշխատում: Ավելի վաղ հաղորդել էինք, որ քաղաքագետ, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանի տունն են խուզարկել և միջնորդություն են տարել դատարան՝ կալանավորման:

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ

2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանի դեսպանությունից: «Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, … Read more

Օկուպացիան չի կարող քողարկվել կամ անտեսվել լռությամբ ու ժամանակով. Դավիթ Անանյան

Այսօր հեղինակավոր The Washington Times-ում հրապարակվել է «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը։ Սա պարզապես անհատական հրապարակում չէ։ Սա կարևոր քաղաքական իրադարձություն է Հայաստանի համար՝ ներքաղաքական առումով՝ որովհետև հստակ և պատասխանատու ընդդիմադիր ձայնը դուրս է գալիս միջազգային հարթակ, և միջազգային առումով՝ որովհետև Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և խաղաղության հարցերը ձևակերպվում են այնպիսի լսարանի համար, … Read more

Զելենսկին ԱՄՆ-ից խնդրել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել 30-50 տարով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին առաջարկել է Կիևին տրամադրել անվտանգության երաշխիքներ 30-50 տարի ժամկետով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է լրագրողների հետ զրույցում: «Մենք սա քննարկել ենք մեր թիմերի հետ։ Երեկ մենք ԱՄՆ նախագահի հետ հաստատեցինք, որ ԱՄՆ-ից կունենանք անվտանգության ամուր երաշխիքներ։ Իսկապես, սա հավերժ չէ. փաստաթղթերը նախատեսում են այդ … Read more

Ձերբակալվել է Խաչիկ Գալստյանը | Hayastan.news

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը: Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Խաչիկ Գալստյանին:   Hayastan.news-ը` Telegram-ում

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն

30 Դեկտեմբեր, 2025 13:11 Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն ու մանրամասնում, որ փաստաթուղթը պետք է լինի վրացերեն … Read more

Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչած հայտարարությունը՝ դատախազության ուսումնասիրության կենտրոնում

Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու՝ արդյոք Գառնիում վարչապետի մասնակցությամբ պատարագի եկած Գառնիի բնակիչներից մեկի արտահայտությունը Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հանցակազմ պարունակո՞ւմ է: Եթե դատախազությունը պարզի, որ կա հանցակազմ, ապա գործը կուղարկի Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու համար: Հայտնում է Ազատությունը։ Իշխանական «Սիվիկ» լրատվամիջոցն էր հարցրել Գառնիի եկեղեցու բակում հավաքվածներին, թե «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը … Read more

Մեր Ընթերցողներուն – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Յայտնած էինք օրին, որ «Ազդակ»-ի տնօրէնութիւնը պարտաւորութեան տակ է թերթի հատավաճառի շարունակական վերանայման: Այսու կը տեղեկացնենք, որ նկատի ունենալով վարչական թէ տպագրական ծախսերու նկատելի յաւելումները, «Ազդակ»-ի հատավաճառը 3 յունուար 2026-էն սկսեալ կ՛ըլլայ 200.000 լիբ. ոսկի: Վարչական բաժինը կը կապուի նաեւ բաժանորդներուն հետ` բաժանորդագինի վճարման եղանակի ճշդումին համար: Կ՛ապաւինինք մեր ընթերցողներու հասկացողութեան:  

«Առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին. առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը.Առատ ձյուն տեղաց կամ ուժեղ անձրև եկավ՝ Երևանի ու միջքաղաքային ճանապարհներին ավանդական կոլապս է: Ամեն տարի նույնը: Վերին Լարսը փակվեց մի քանի օր՝ երկրում տնտեսական փոթորիկ ու ապոկալիպսիսի սպասում է: Ամեն անգամ նույնը: Բայց անգամ նման նվաստացուցիչ ինքնապտակները … Read more