Թրամփը Պուտինին ասել է, որ ցնցված և վրդովված է Կիևի կողմից Ռուսաստանի առաջնորդի նստավայրի վրա հարձակnւմից

Թրամփը և նրա խորհրդականները Պուտինին տեղեկացրել են Զելենսկու հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ Պուտինը Թրամփի ուշադրությունը հրավիրել է Կիևի կողմից Նովգորոդի մարզում գտնվող իր նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վրա։ «Պուտինը Թրամփին ասել է, որ Կիևի պետական ​​նստավայրի դեմ ահաբեկչական գործողությունները … Read more

Հայաստանի ներկայիս վիճակը պարզապես ներքաղաքական խնդիր չէ, այլ պետականության տապալման գործընթաց․ Սևակ Բելյան

Կանադայի հայ համայնքը խստորեն դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցու դեմ իրականացվող արշավը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ՀՅԴ Կանադայի Հայ դատի Օտտավայի գրասենյակի տնօրեն Սևակ Բելյանը։ «Հայաստանի ներկայիս վիճակը պարզապես ներքաղաքական խնդիր չէ, այլ պետականության տապալման գործընթաց, որն իրականացվում է ժողովրդավարության կարգախոսների ներքո։ Փաշինյանն ու կառավարությունը 2018-ին ներկայացան որպես ժողովրդավար ուժեր … Read more

Մերկասառույցին ընկնում, հագուստը մաքրում ու շարունակում են քայլել․ Երևանի բակերը ինչո՞ւ չեն մաքրում

70-ամյա Լևոն պապն աշխատանքի գնալու ճանապարհին ընկել է բակի մերկասառույցի վրա։ Ո՛չ բակը մաքրող են տեսել, ո՛չ էլ աղ ցանող։ Այսօր արևն էլ որոշել է դուրս չգալ։ Լավ է պրծել Լևոն պապը․ վնասվածք չի ստացել։ Երևանի բնակիչները կարճ արտահայտություններով են բնութագրում քաղաքի վիճակը։ Մեզ ճանապարհին հանդիպած անցորդներից մեկն ասում է՝ բակի աստիճաններին մոտենալ հնարավոր չէ, … Read more

ԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ

ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, գրում է Շամշյանը։ Ըստ վճռի՝ որպես ապօրինի ծագման գույք հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում անշարժ գույքը, ավտոտնակները, ինչպես նաև Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի՝ Հարությունյանի մասը։ Բացի … Read more

Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց

Իշխանության «կլորիկ» անզգայությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Հայաստանում 400–500 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչների ու զինվորականների մասին, բացահայտում է ոչ այնքան աշխատավարձերի խնդիրը, որքան իշխանության և սոցիալական իրականության միջև խորացող խզումը։ Առանց մեկ հստակ օրինակ ներկայացնելու՝ բացառիկ դեպքերը ներկայացվում են որպես համակարգային նորմ, … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Եգիպտոսն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը փլեյ-օֆֆում են

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի վերջին՝ երրորդ տուրում արդեն փլեյ-օֆֆում իր տեղն ապահոված Եգիպտոսի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Անգոլայի ընտրանու դեմ (0-0)։ Զուգահեռաբար ընթացող խաղում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը գոլառատ հանդիպման ընթացքում հաղթանակ տարավ Զիմբաբվեի ընտրանու նկատմամբ (3-2) և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Նշենք, որ յուրաքանչյուր խմբի առաջին երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը … Read more

Aurora News | Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ … Read more

Aurora News | Ժամային սահմանափում՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկության համար

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1- ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-10-ը և 17-20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։ Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։