Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար ·

Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով»: Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել … Read more

Թրամփ-Պուտին ևս մեկ հեռախոսազրույց է կայացել

Քիչ առաջ կայացել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ երկրորդը վերջին 24 ժամերի ընթացքում։ Այն նվիրված էր Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրին։ «Նախագահ Թրամփը ավարտել է Ուկրաինային նվիրված դրական զրույցը Պուտինի հետ»,-X-ի իր օգտահաշվում գրել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

«Փաստորեն». «Զվարթնոց» օդանավակայանը, AI-ն ու երեւակայական էսքիզները

Այս տարվա հոկտեմբերին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հայտնվեցին «Զվարթնոց» օդանավակայանի ենթադրյալ նոր ուղեւորային համալիրի էսքիզները։ Նկարներում պատկերված էին ֆուտուրիստական լուծումներ, ենթակառուցվածքային նոր հանգույցներ։ Շատերն այս նկարները ոգեւորությամբ ընդունեցին՝ որպես իրական նախագիծ եւ ապագայում սպասվող շինարարություն՝ առանց ստուգելու պատկերների ծագման աղբյուրները։ Էսքիզների շուրջ ակտիվ քննարկումներ սկսվեցին, այդ թվում՝ գործող իշխանության գովաբանությամբ: Նկարները տարածվեցին նաեւ լրատվամիջոցներում եւ … Read more

Անկարան ինքն է փորձում դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր. Վահե Դավթյան

29 Դեկտեմբերի, 2025 Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Իրականում հայ-թուրքական էներգետիկ փոխգործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են՝ ՛՛գետնի վրա՛՛: Ու խոսքը Թուրքիայից նավթամթերքի ներկրման մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս: Democracy & Freedom Watch-ի համաձայն՝ 2025 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30,60 մլն … Read more

Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները

Պետական գերատեսչությունների աշխատակիցներից վերջին օրերին բազում ահազանգեր ենք ստանում, դժգոհություններ պարգեւավճարների թեմայով։ Ինչպես հայտնի է, այս տարի պետական ապարատում միլիոնանոց պարգեւավճարներ են բաժանել, սակայն, պարզվում է՝ ոչ բոլորին է հասու բարձր պարգեւավճարները, բարձր հավելավճարներ են ստացել վարչության պետերը, փոխնախարարները եւ գերատեսչությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք հիմնականում ՔՊ-ականներ են, իսկ շարքայիններից շատերը մեկ դրամ էլ չեն … Read more

🎥 Լևոն Արոնյանը անակնկալ պարտություն է կրել 12-ամյա շախմատիստից — Armsport.am

Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, անակնկալ պարտություն է կրել։ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 20-րդ տեղը զբաղեցնող Արոնյանը առաջին փուլում պարտվել է 12-ամյա միջազգային վարպետ, արգենտինացի Ֆաուստինո Օրոյին։ Նշենք, որ այս առաջնությանը շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը ներկայացված … Read more

Սիրելի հայրենակիցներ՝ մի խաբվեք, հարգելի իշխանություններ՝ մի խաբեք ·

2018թ. այսպես կոչված հեղափոխությունից հետո ավելի ուշադիր եմ հետևում հայաստանյան իրադարձություններին և դրանում առկա փսևդոեվրոպական արժեքներին: Չեմ ցանկանում խոսել այսպես կոչված եվրոպական արժեքներից կամ մարդու իրավունքներից, քանզի գրեթե ամեն օր դրանք Եվրոպայում կոպտորեն ոտնահարվում են: Չեմ անդրադառնում նաև երկակի ստանդարտներին: Կատարեմ միայն մի քանի համեմատություններ իմ սիրելի հայրենակիցների համար. անկախ նրանից, թե նրանք հավատում են … Read more

ՀՀ նախագահն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին: Նախագահը դրական է գնահատել Կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում: Պարույր Սևակ բնակավայրում նախագահն այցելել է նաև նորակառույց թաղամաս, … Read more

«Ուղեղն եմ ուտում». Տոմա Պետրոսյանը Պոնչի հետ համատեղ հրապարակում է արել

Հումորիստ Պոնչն ու դերասանուհի Տոմա Պետրոսյանը թեև բացահայտ չեն խոսում իրենց հարաբերությունների մասին, բայց շարունակում են համատեղ ջերմ ու զվարճալի հրապարակումներով հանդես գալ։ Այս շրջանում նրանք հերթական ճամփորդությանն են մեկնել ու սոցիալական հարթակներում նոր լուսանկարներ ու տեսանյութերով են հանդես եկել։ Հերթական հրապարակումներից մեկին կից՝ Տոման գրել է. «Ուղեղն եմ ուտում»։

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2025թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հայտնել է ԱԱԾ-ն, հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ … Read more