«Բարդ է մտածել, թե այդքան քարի հետ ի՞նչ պետք է աներ Մագնուսը». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմում են, որ 1951 թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ, երբ աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոթվիննիկը խաղում էր Դավիթ Բրոնշտեյնի դեմ, սխալմամբ վերցնում է ոչ ճիշտ խաղաքար, բայց իրեն չկորցնելով նույն խաղաքարով խառնում է թեյը (ձևացնելով, թե շփոթել է թեյի գդալի հետ) և ապա այն նորից դնում է խաղատախտակին։ Բրոնշտեյնը նկատում է … Read more

Պաշտպանության նախարարն այցելել է բանակային դիրքեր – Armenia Today

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ամանորի նախաշեմին մի քանի պաշտոնյաների և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր, հայտնում է ՊՆ-ն: Պապիկյանը շրջել է բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։ Նախարարը շնորհավորել է զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, … Read more

«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքը

30 Դեկտեմբեր, 2025 18:24 ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են հերթական ստուգումներ։ Այս մասին հայտնում են  տեսչական մարմնից: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ … Read more

Լեհաստանի վարչապետը հայտարարություն է արել Ուկրաինայում հավանական խաղաղության հաստատման մասին՝ նշելով ժամկետներ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եվրոպական այլ առաջնորդների, Կանադայի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության կարելի է հասնել…

Ամանորի նախաշեմին այցելել եմ բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր. Սուրեն Պապիկյան

Ամանորի նախաշեմին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել եմ բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող … Read more

2025 թվականի ամենալուրջ կորուստը Փաշիկ Ալավերդյանի պաշտոնանկությունն էր. Ռոբերտ Գասպարյան (տեսանյութ)

© 2011-2025 Lurer.com Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Lurer.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Lurer.com-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™

Մերցը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին

30 Դեկտեմբերի, 2025 Այսօր տեղի ունեցավ «Բեռլինյան ձևաչափով» եվրոպական և կանադացի գործընկերների հետ բանակցությունների ևս մեկ փուլ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: «Մենք առաջ ենք մղում խաղաղության գործընթացը։ Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն բոլոր կողմերից, այդ թվում՝ Ռուսաստանից»,- նշել է Մերցը:

Բնակության հասցե փոխած քաղաքացիները կարող են նոր հասցեում հաշվառվել օնլայն

Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։ Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում … Read more