Բացահայտվել է Ղրիմում Պուտինի նոր պալատը

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հայտնաբերել է Վլադիմիր Պուտինին պատկանող ևս մեկ պալատ, որը գտնվում է Ղրիմի Այա հրվանդանում: Հետաքննության հեղինակները հասանելիություն են ստացել գաղտնի սեփականության լուսանկարներին, ինչպես նաև մանրամասն ճարտարապետական ​​նախագծերին։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը պալատի կառուցման արժեքը գնահատում է մոտավորապես 10 միլիարդ ռուբլի, գրում է The Insider-ը։ Նշվում է, որ այն սկզբնապես կառուցվել է … Read more

Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Նազելի Բաղդասարյանին – Tsayg

Lոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Նանե Սահակյանի նախագահությամբ, մերժել է գործարար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարածելու և 9.000.000 դրամ որպես փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Factor TV-ի հետ զրույցում Բաղդասարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արման Ներսիսյանը նշեց՝ վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։ Հայցը … Read more

Aurora News | Ցանկացած ագրեսիայի և ճնշման նկատմամբ կլինենք կոշտ․ կստիպենք ձեզ զղջալ․ Իրանի նախագահը սպառնացել է ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի պատասխանը Ամերիկայի ագրեսիային կլինի «շատ կոշտ»։ «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ցանկացած ագրեսիայի և ճնշման նկատմամբ կլինի կոշտ և կստիպի ձեզ զղջալ», – սոցիալական ցանցերում գրել է Իրանի նախագահը։ Հավելենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի դեմ … Read more

Aurora News | Եվրոպական առաջնորդները նոր բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով

Գերմանիայի կանցլեր Մերցը հայտնել է. «Այսօր տեղի է ունեցել բեռլինյան ձևաչափով եվրոպական և կանադական գործընկերների հետ բանակցությունների ևս մեկ փուլ: Մենք առաջ ենք մղում խաղաղության գործընթացը: Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն բոլոր կողմերից, այդ թվում՝ Ռուսաստանից»: Նիդեռլանդների վարչապետ Շոֆն էլ իր հերթին ասել է. «Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքներ ապահովելու աշխատանքները շարունակվում են ամբողջ … Read more

FlightAware. ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով հետաձգված չվերթների թիվը գերազանցել է 10,000-ը

FlightAware մասնագիտացված պորտալի տվյալներով՝ ԱՄՆ Միջին Արևմուտքի և Հյուսիսարևելյան նահանգներում վատ եղանակի պատճառով հետաձգվել է ավելի քան 10,000 չվերթներ։ Պորտալի տվյալներով՝ երկուշաբթի և երեքշաբթի առավոտյան ևս 1,900 չվերթներ չեղարկվել են։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ այս շրջանները տուժել են առատ ձյան տեղումներից և փոթորկային քամիներից։ Մասնավորապես, երկուշաբթի երեկոյան Չիկագոյում, Իլինոյս նահանգում, քամու արագությունը տեղ-տեղ … Read more

Դեկտեմբերի 30-ի արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ ըստ ԿԲ-ի – Armenia Today

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 30-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,1 դրամով՝ կազմելով 381,36 դրամ։ Եվրոյի փոխարժեքը ավելացել է 0,3 դրամով և կազմել 449,01 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է շուրջ 4,8 և նախորդ օրվա համեմատ նվազել է 0,04 դրամով։

Ֆուտբոլ․ բիզնես, որտեղ արվեստի տարրը ստորադասվել է. «Սպորտքաստ»

Ներկայում ինչպիսի՞նն է եվրոպական ու համշխարհային ֆուտբոլը։ Նորագույն ժամանակներում, ըստ երկրների առանձնահատկությունների, արդյո՞ք ակումբային ֆուտբոլը կորցրել է դիմագիծը։ Եվրագավաթների նոր ձևաչափն արդյո՞ք մեծացրել է դիտարժանությունն, ինչպես դա կանխատեսում էին համաեվրոպական ֆուտբոլի կառավարիչները։ Եզրափակիչ փուլերի մասնակից թիմերի թվի ավելացումն ի՞նչ խնդիրներ է ստեղծում։ «Սպորտքաստ» հաղորդման հյուրն է լրագրող Սերոբ Օհանյանը։

Արսեն Մանուկյանը նշանակվել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Մանուկյանը նշանակվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի … Read more

Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը չի բեկանվել՝ փաստաբանը սպասում է հիմնավորումների

Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել, գրել է փաստաբան Արսեն Բաբայանն  իր ֆեյսբուքյան էջում ու հավելել. «Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար»:

Եմենը ԱՄԷ-ից պահանջել է դուրս բերել զորքերն իր տարածքից

Եմենն 90 օրով արտակարգ դրություն է հայտարարել և ԱՄԷ-ից պահանջել է զորքերը դուրս բերել 24 ժամվա ընթացքում: Եմենի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ Ալիմին հայտարարել է Աբու Դաբիի հետ համատեղ պաշտպանական համաձայնագրի չեղարկման մասին: Նա ԱՄԷ-ին մեղադրել է Հարավային անցումային խորհրդին աջակցելու և զենք մատակարարելու համար: Եմենում 72-ժամով շրջափակվել են օդային, ցամաքային և ծովային … Read more