«ՄԱԿ-ի ԳԱ-ն վերահաստատել է Սիրիայի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ»․ Օլաբի

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Իբրահիմ Օլաբին հայտարարել է, որ Իսրայելը գրեթե վաթսուն տարի օկուպացրել է Գոլանի բարձունքները, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս ամիս վերահաստատել է Սիրիայի ինքնիշխանությունը տարածաշրջանի նկատմամբ՝ 123 երկրների քվեարկությամբ։ Այս մասին հաղորդում է SANA-ն։ Նշվում է, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վեց ամսով երկարաձգել է ՄԱԿ-ի դիտորդական ուժերի (UNDOF) մանդատը Գոլանի բարձունքներում։

Կրեմլը հորդորում է զերծ մնալ Իրանի շուրջ լարվածության սրացումից

Կրեմլը կոչ է արել զերծ մնալ Իրանի շուրջ լարվածության սրացումից: «Առաջին հերթին պետք է խոսել Իրանի հետ», – ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը, թե Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներին։ «Մենք ինքներս շարունակում ենք զարգացնել լավ, կառուցողական հարաբերություններ Թեհրանի հետ, այդ թվում՝ … Read more

13 մասնակից՝ «Մեր ժամանակների հերոսը» 2025-ի մրցանակաբաշխությանը

13 մասնակից՝ «Մեր ժամանակների հերոսը» 2025-ի մրցանակաբաշխությանը: Այս տարի տեսանելիորեն ավելի էր հատկապես կրթության ուղղությամբ մրցանակների թիվը, արձանագրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գլխավոր մրցանակն իր համար ունի հատուկ նշանակություն, պարզաբանել՝ Հայաստանի Հանրապետությունում կան անհատներ, որոնք մտածում են ոչ միայն անհատի, ինչ-որ տեղ նաև պետության փոխարեն: Երկրի ղեկավարը՝ գլխավոր մրցանակը հանձնել է «Բազումք» տիեզերագիտական … Read more

Էրեբունի վարչական շրջանի Գուրգեն Մահարի, Ազատամարտիկներ, Նոր Արեշ և մի շարք այլ փողոցներում կրկին հոսանք չկա

30 Դեկտեմբերի, 2025 Էրեբունի վարչական շրջանի Գուրգեն Մահարի, Ազատամարտիկներ, Նոր Արեշ և մի շարք այլ փողոցներում կրկին հոսանք չկա։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։ Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում կեսգիշերն անց են ավարտվել 3 օր տևած վթարավերականգման աշխատանքները և այսօր, ըստ էության, վարչական շրջանի մի շարք հասցեներում կրկին հոսանք չկա։

Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն, իսկ հավաքական առումով` հայի լավ տեսակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ): Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս: Վերհիշեցի այն լավ պահերը, որն ունեցել էի շուրջ մեկ ամիս առաջ, երբ Մինասյանի հարազատ Լծեն էի գնացել և երկար … Read more

ՆԳ նախարարությունը շարունակում է լավարկել թվայնացման գործընթացը

Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։ Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ … Read more

Շահագրգիռ ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ, կաջակցենք տրանսպորտային կապերի գործարկմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել հայ ժողովրդին․ «Անցնող տարում ՀՀ-ի և ՌԴ-ի միջպետական համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված և հետևողական աշխատանքը։ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ամփոփել է տարվա արդյունքները և նախանշել ապագայի ծրագրերը։ «Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական և ներդրումային գործընկերոջ, էներգետիկ և պարենային … Read more

ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Գոլանի բարձունքներում խաղաղապահների մանդատի երկարացման շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որով վեց ամսով երկարաձգվում է Իսրայելի կողմից օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի՝ անջատման…

«Պատմական տրավմայի վերափոխումը դրամաթերապիայի միջոցով». Երևանի քաղաքապետարանը մասնակցել է Բրիտանական հոգեբանական համայնքի համաժողովին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը նոյեմբերի 27–30-ը Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքում մասնակցել է Բրիտանական հոգեբանական համայնքի 2025 թվականի տարեկան համաժողովին։ Կարդացել է դասախոսություն «Պատմական տրավմայի վերափոխումը դրամաթերապիայի միջոցով» թեմայով՝ անդրադառնալով բռնի տեղահանված և սոցիալապես անապահով անձանց հետ հոգեբանական-վերականգնողական աշխատանքներին: Անհրաժեշտ է նշել, որ Երևան համայնքն ունի մեծ փորձառություն բռնի … Read more

Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. Factor

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամանորի առթիվ նվեր է ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գրիգորյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից։ Դեսպանությունը նրան վիսկի է նվիրել (Chivas Regal, 25 year old, 0.7 L): Գրիգորյանը ալկոհոլային խմիչքի արժեքը 252 հազար դրամ է գնահատել։ Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների … Read more