Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին
Սպորտ 19 Հուլիս, 2025 14:06 Արոնյանը շարունակում է հաղթական շարքը։ Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին: Զրափակիչում Լևոնը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ: Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: