«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիներն ազատ են արձակվել | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիները ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո այսօր ազատ են արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երևանի «Գում»-ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցի արդյունքում վիճաբանության էր ծագել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։
     Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։
     Տեսչության աշխատակիցները մոտ մեկ տոննա, սպանդանոցի կողմից համապատասխան փաստաթուղթ չունեցողի միս են առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։

Leave a Comment