Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է. փաստաբան

Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում խուզարկությ...

Արագածոտնի թեմի քահանա Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում կատարված խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բողոքը բավարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը: Պետք է արձանագրեմ, որ այս Դատավորն արդեն բազմաթիվ անգամներ (համենայն դեպս իմ վարույթներով) աչքի է ընկել արդարադատության շատ բարձր որակով, շատ սիրուն որոշումներով և որ ամենա զարմանալին է՝ իր վարույթում գտնվող գործերով տիրապետում է բացարձակապես բոլոր նյութերին (սա բացառիկ երևույթ է նման ծանրաբեռնվածության պայմաններում):

Իմ էջում շարունակ բարձրաձայնելու եմ այս տեսակ Դատավորների մասին, քանի որ նրանց քանակը, ցավոք, գնալով նվազում է»։

Leave a Comment