«Աստված չանի՝ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում». Սամվել Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավինյանն օրը սկսել է զգլխիչ մտքերով:
     «Մեր լռությունն ընդդիմախոսների ջրաղացին ջուր է լցնում».
     Ո՜չ, Ավինյան, ընդդիմախոսների ջրաղացին ջուր են լցնում ձեր ձախողված որոշումներն ու չարեփոխումները: Ջրաղացին ջուր է լցնում այն, որ հետևողական կերպով դուք ինքներդ մերժում եք ձեր իսկ բերած անգրագետ թեզերը, թվերը և վերլուծությունները:
     Օդի աղտոտվածության դեմ քառամյա ծրագիր եք ուզում բերել: Ո՞ր մի նախագիծն եք հաջողել, որ սա հաջողեք: Ինչքան Կենտրոնը բեռնաթափեցիք ու տրանսպորտի ստվերը գտաք, էդքան էլ օդը կմաքրեք:
     Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում… Կամ գաղթելու եք, կամ՝ դատվելու։ Այլընտրանք չունեք:
     Վերջում էլ՝ թե բա «միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է»:
     Բա մեր հողը ծախողը, անկախ նրանից, թե ում է ծախում՝ լինի դա թուրք թե կառուցապատող մի օլիգարխ, գո՞ղ է, թե՞ ոչ:
     Ազգային արժանապատվության, պետական կայունության և անվտանգության գողը գո՞ղ է, թե՞ ոչ…»:

Leave a Comment