https://arm.sputniknews.ru/20251130/argelapakum-eghel-e-vrastanum-parzabanel-en-te-inchn-e-skhal-adrbejanic-berneri-het-96393617.html
Արգելափակում եղե՞լ է․ Վրաստանում պարզաբանել են, թե ինչն է սխալ Ադրբեջանից բեռների հետ
Արգելափակում եղե՞լ է․ Վրաստանում պարզաբանել են, թե ինչն է սխալ Ադրբեջանից բեռների հետ
Sputnik Արմենիա
Հարկային ծառայությունում հստակեցրել են, որ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո իրենք խստորեն վերահսկում են Վրաստան ներկրված ապրանքների արտահանումը։ 30.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-30T18:16+0400
2025-11-30T18:16+0400
2025-11-30T18:16+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
ադրբեջան
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/2354/03/23540320_0:145:3001:1833_1920x0_80_0_0_7f3deacc0a3e5ec273d9168fa69eb597.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրի տարածքում բեռների «արգելափակման» մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության ֆոնին:Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ վրացական մաքսատանը առանց որևէ բացատրության պահում են բեռնատարները, որոնք Ադրբեջանից Եվրոպա են տեղափոխում արտահանման և տարանցիկ ապրանքներ:Նշվում էր, որ դա շարունակվում է արդեն որոշ ժամանակ, իսկ Վրաստանի մաքսային աշխատակիցներն իրենց չափազանց կոպիտ են պահում։Հարկային ծառայությունն իր հերթին ապատեղեկատվություն է անվանել այդ հայտարարությունը՝ հստակեցնելով, որ բեռնափոխադրումների հոսքի ավելացման պատճառով բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ ռեժիմով՝ տրանսպորտի և բեռների անխափան անցումն ապահովելու համար:Գերատեսչությունը հիշեցրել է, որ միջազգային պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պահից սկսած Վրաստանի տարածքով տարանցվող և երկրից արտահանվող բեռները խստորեն վերահսկվում են՝ ռուսական կամ բելառուսական ապրանքների տեղափոխումը պատժամիջոցների ենթակա երկրներ (կամ հակառակ ուղղությամբ) կանխելու նպատակով։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2354/03/23540320_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d47fc11eadd1100ba832c7efacf45fd.jpg
վրաստանի հանրապետություն, հայաստան, ադրբեջան, բեռնափոխադրում
վրաստանի հանրապետություն, հայաստան, ադրբեջան, բեռնափոխադրում
Հարկային ծառայությունում հստակեցրել են, որ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո իրենք խստորեն վերահսկում են Վրաստան ներկրված ապրանքների արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրի տարածքում բեռների «արգելափակման» մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության ֆոնին:
Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ վրացական մաքսատանը առանց որևէ բացատրության պահում են բեռնատարները, որոնք Ադրբեջանից Եվրոպա են տեղափոխում արտահանման և տարանցիկ ապրանքներ:
Նշվում էր, որ դա շարունակվում է արդեն որոշ ժամանակ, իսկ Վրաստանի մաքսային աշխատակիցներն իրենց չափազանց կոպիտ են պահում։
Հարկային ծառայությունն իր հերթին ապատեղեկատվություն է անվանել այդ հայտարարությունը՝ հստակեցնելով, որ բեռնափոխադրումների հոսքի ավելացման պատճառով բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ ռեժիմով՝ տրանսպորտի և բեռների անխափան անցումն ապահովելու համար:
«Միջազգային բեռնափոխադրումների շարունակականությունն ապահովելու համար Վրաստանի մաքսային վարչակազմն ինտենսիվ կապ է պահպանում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկեր գերատեսչությունների հետ»,- ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ միջազգային պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պահից սկսած Վրաստանի տարածքով տարանցվող և երկրից արտահանվող բեռները խստորեն վերահսկվում են՝ ռուսական կամ բելառուսական ապրանքների տեղափոխումը պատժամիջոցների ենթակա երկրներ (կամ հակառակ ուղղությամբ) կանխելու նպատակով։