Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել է 3 մեքենա

Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել է 3 մեքենա


ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Քանաքեռ ՀԷԿ տանող ճանապարհին բախվել են «Nissan X-Trail», «Hyundai Elantra» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 

 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment