Պատահական այցելություն. Սրետենսկի վանքի երգչախումբը Երևանում կատարեց «Հայոց աշխարհ» երգը

https://arm.sputniknews.ru/20251130/patahakan-ajcelutjun-sretenski-vanqi-ergchakhumby-erevanum-katarec-hajvoc-ashkharh-ergy-96395214.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Սրետենսկի վանքի երգչախումբը Երևանում կատարեց «Հայոց աշխարհ» երգը

Sputnik Արմենիա

Սրետենսկի վանքի երգչախումբը Երևանում կատարեց «Հայոց աշխարհ» երգը

2025-11-30T19:29+0400

true

PT1M43S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96395043_240:0:1680:1080_1920x0_80_0_0_626fe2051eaa03b7b497a9a9276da033.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երգչախումբ, հայաստան, ռուսաստան, видео

երգչախումբ, հայաստան, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Մենակատարները որոշեցին իմպրովիզացիա անել` Հայաստանի հարավից մայրաքաղաք վերադառնալուց հետո։

Սրետենսկի վանքի երգչախումբը, որը Հայաստան է ժամանաել հայտնի արտիստ Դմիտրի Խառատյանի մասնակցությամբ «Ձգողականություն» («Притяжение») միջազգային վավերագրական կինոնախագծի նկարահանումների համար, հայկական երգ է կատարել։ Մասնավորապես, երգչախմբի մենակատարները Մեղրիից վերադառնալիս այցելել են Երևանի «Ռուսական տուն», որտեղ ընթանում էր Ռուսաստանի Մայրության օրվան նվիրված համերգը։

Հավաքվածների համար երգչախմբի արտիստների հայտնվելն հաճելի անակնկալ էր։ Մենակատարները կատարեցին մի շարք երգեր ռուսերենով, որոնց թվում կային նաև էստրադային հիթեր։ Հաջորդեց հայկական «Հայոց աշխարհ» երգը։ Սրետենսկի վանքի երգչախումբը կատարեց նաև անվանի Միքայել Թարիվերդիևի «Երգ հայրենիքի մասին» («Песня о Родине») ստեղծագործությունը։

Ավելի վաղ նրանք նմանատիպ իմպրովիզացիոն ելույթ էին ունեցել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում։

«Ձգողականություն» կինոնախագիծը միջազգային բազմասերիանոց վավերագրական կինոնախագիծ է, որում Սրետենսկի վանքի երգչախումբն ուսումնասիրում է Ռուսաստանի անտեսանելի, բայց ամուր կապերը Հայաստանի, Սերբիայի և այլ երկրների հետ։ Նախագիծը բացահայում է ընդհանուր մշակութային և հոգևոր արժեքներ, ինչպիսիք են` լեզվի նկատմամբ հարգանքը, ավանդական ընտանիքը, հավատը և պատմական հիշողությունը։

Ֆիլմի յուրաքանչյուր դրվագում գլխավոր հերոսը՝ հայտնի անձնավորություն, ճանապարհորդության է մեկնում դեպի իր տոհմի արմատները։ Այսանգամ հերոսը կլինի հայազգի հայտնիռուս դերասան Դմիտրի Խառատյանը։ Նկարահանումները տեղի կունենան Մեղրիում՝ Հայաստանի հարավում։

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի դերասանը ծնվել է 1960 թվականի հունվարի 21–ին տեխնիկական կրթություն ունեցող Վադիմ Խառատյանի ու ինժեներ Սվետլանա Տիզենկոյի ընտանիքում։ Խառատյանները Մեղրիից են, մինչև 1917 թվականը դերասանի նախնիները Մեղրիում «Տարոն» առևտրի տուն ունեին։

Խառատյանը բազմիցս Հայաստան է այցելել։ Վերջին անգամ դերասանը Երևանում եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նա երկրպագուներին զարմացրել էր հայերենի իր իմացությամբ։ Թեև Խառատյանը մեկ քառորդով է հայ, Երևանում նա անընդհատ ընդգծում էր, որ ինքը հայ է։

Արտիստը բազմիցս ասել է. «Իմ գլխավոր դերը` որդու, հոր ու ամուսնու դերն է»։ Խառատյանը երկու անգամ է ամուսնացել, 2–րդ կնոջ` Մարինա Մայկոյի հետ նրանք արդեն 30 տարի միասին են։ Խառատյանն առաջին ամուսնությունից ունի դուստր` Ալեքսանդրա անունով, իսկ երկրորդ ամուսնությունից` որդի` Իվան անունով։

Leave a Comment