Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրաժարվել է հանդիպել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ վերջինիս Մոսկվա կատարած վերջին այցի պատճառով, հայտնել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարցին Պրժիդաչը։
Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Օրբանի հետ։ Կրեմլում բանակցությունները տևեցին գրեթե չորս ժամ։ Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցությունները հաջողված անվանեց, քանի որ դրանց արդյունքում երաշխավորվեց Հունգարիայի էներգամատակարարումը։
«Վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա կատարած այցի և դրա համատեքստի հետ կապված ՝ նախագահ Կարոլ Նավրոկին որոշել է Հունգարիա կատարած իր այցի ծրագիրը սահմանափակել բացառապես Վիշեգրադյան խմբի նախագահների գագաթնաժողովով», – գրել է Պրժիդաչը Х հարթակում։