ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ միասին, հանդիպում են ուկրաինական պատվիրակության հետ Ֆլորիդայում։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում են Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար Անդրեյ Հնատովը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ն նպատակ ունի շարունակել կատարելագործել խաղաղության ծրագիրը, որը ներառում է բազմաթիվ զիջումներ Ուկրաինայի համար։ «Խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ, այլ այնպիսի ուղի ստեղծելու, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն՝ ուկրաինական պատվիրակության հետ խորհրդակցությունների […]