Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Ասատուր Խաչատրյանը իր վարած «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենայով Վայք քաղաքում Շահումյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց բախվել է Վայքի բնակիչ 62-ամյա Արագած Սաղաթելյանին պատկանող, ճամփեզրին կայանված «Chery» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 21124»-ի ուղևոր, Վայք քաղաքի բնակիչ 27-ամյա Ռոման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետն է: