ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Արցախցի պատանի երաժիշտները հաղթանակներով են վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից։ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները՝ ղեկավար Զարինե Բաբայանի գլխավորությամբ, ՀՀ-ում առանց սեփական միջոցների ու հասցեի համախմբվել են, որպեսզի ինչ-որ չափով պահպանեն Արցախից մնացած իրենց հուշերը։
Օրերս բարի մարդկանց աջակցության շնորհիվ մեկնել են ՌԴ և վերադարձել հաղթանակներով՝ գրավելով առաջին պատվավոր հորիզոնականները։
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում խոսել ենք նրանց հաղթանակի պատմությունից և արցախյան հուշերից։
«Միջոցներ չունեինք, ամեն անգամ երեխաներին պատրաստում էի, որ նրանցից մեկը միգուցե չմեկնի մրցույթին։ Բացի մրցույթը, մենք նաև «Արցախ» երգով ու Արցախի դրոշով ենք ներկայացել»,- անկեղծանում են պատանիներն ու հավելում. «Ինչքան էլ լինենք մեծ բեմերում, մենք մեր փոքրն ենք ուզում։ Երազում ենք, որ մի օր Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց վերադառնանք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց