ԱԷՄԳ ղեկավարը մեկնաբանել է միջուկային փորձարկումների վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու վերաբերյալ մեկնաբանությունները դիտարկում է որպես այլ քաղաքական առաջնորդների հայտարարություններին արձագանք՝ ընդգծելով բարձր մակարդակի դիվանագիտության անհրաժեշտությունը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

«Ես սա համարում եմ քաղաքական հայտարարություն՝ ի պատասխան այլ առաջնորդների հայտարարությունների։ Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ կոնկրետ գործողություններ կհետևեն այս խոսքերին… Նախագահական դիվանագիտություն է անհրաժեշտ։ Թրամփը և Պուտինը (Ռուսաստանի նախագահ – խմբ․) Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միջուկային բանակցությունների հնարավոր վերսկսման հարցը։ «Միջազգային լիցքաթափումը միշտ դիվանագիտության արդյունք է. որքան շատ բարձր մակարդակի դիվանագիտություն, այնքան քիչ նոր զենք է մշակվում», – ասել է նա։

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է սկսել միջուկային զենքի փորձարկումները։

Leave a Comment