Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Արքեպիսկոպոսներ Բագրատն ու Միքայելը նվիրյալ հայեր են, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայ մարդու զորացմանն ու բարօրությանը:
Հրաժարվելով իրենցից ստացել եք ներկա իրականությունը: Ոչ մի բան պատահական չէ, ամեն մեզ հետ կատարվող մեր արածների կամ չարածների հետևանքն է:
Իրենց կալանավայրում գտնվելը բոլորիդ լուռ հրաժարման և համաձայնության հետևանք է:
Ասում եմ կրկին, ովքեր որ մտածում են, թե կարող են իշխանություն վերցնել #nիkոլ-ից, նախ պետք է կարողանան ազատ արձակել սրբազաններին:
Եթե սա չեք կարող, ուրեմն նրանից իշխանություն վերցնել էլ չեք կարողանալու: Սա տեսակետ չէ, սա է բացարձակ ճշմարտությունը, որ ձևավորվել է մեր քաղաքական իրականության մեջ»: