Դդմաշենում անչափահաս վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանաված 2 մեքենաների. կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դդմաշեն գյուղի 1-ին փողոցում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Լադա» և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2107»-ի վարորդը եղել է անչափահաս։

Leave a Comment