🎥 Եվրոբասկետ 2029․ Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիայի ընտրանուն — Armsport.am

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր պայքարը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլում։

Նախընտրական փուլի երկրորդ խաղում մեր թիմը 62:74 հաշվով զիջեց Նորվեգիայի ընտրանուն։

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակեց Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ 30 միավոր․ նա նաև կատարեց 7 ռիբաունդ։ Յուրա Մելիքյանը դարձավ ամենաարդյունավետ խաղացողը՝ 12 միավոր և 18 ռիբաունդ։

Հաջորդ հանդիպումը բասկետբոլի մեր ընտրանին կանցկացնի մարտի 2-ին Բուլղարիայի հավաքականի դեմ։

Leave a Comment