2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը․ Նարեկ Կարապետյան

Այսօր Տաշիր Արենայում հյուրընկալեցինք 500 փոքրիկների։ Այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական ժարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մեկը մեկից լուսավոր։

Ուզում եմ պատմել փոքրիկ Ամալյայի մասին, ում մասին մեր տանը շատ ենք խոսել։

Փոքրիկ Ամալյան Վանաձորից է, և մեր ու նրա կյանքը փոխկապակցված է մի ուշագրավ դրվագով՝ իր ծնունդով։
2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։

Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։
Սամվել Կարապետյանը և հայրս որոշեցին Վանաձոր քաղաքի համար կառուցել նոր ծննդատուն։

2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը, ում ծնողները Կարապետյանների մոր պատվին անվանակոչեցին Ամալյա։

Նրա մասին շատ ենք խոսել, մեզ հաճախ հարցրել, թե ինչպես է ընթանում նրա մանկությունը։

Եվ այսօր անակնկալ հանդիպեցի նրան Տաշիր Արենայում։

Ասել՝ «ուրախ էի», նշանակում է բան չասել»:

—00—ՄԱ

Leave a Comment