Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյան կալանավայրից դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին

Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից կոչով դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրել և քննարկել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու պատրաստել Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: «Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը. ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, գաղտագողի վարքով, բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ։ գ) մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում, դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով […]

Leave a Comment