🎥 Աքաղաղ Արման, այս պարը քեզ համար է. ժամանակավոր գոտու մենամարտից առաջ Թոփուրիան ծաղրել է Ծառուկյանին

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան, որը ավելի վաղ հայտարարել էր, որ անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցնում, ժամանակավոր գոտու համար մենամարտից առաջ ծաղրել է նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին։

«Փեդի, հաղթիր քո հաջորդ մենամարտը։ Ձեռքերդ վեր, կզակդ՝ կախ… Աքաղաղ Արման, այս պարը քեզ համար է», — գրել է Թոփուրիան՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ բեմի վրա պարում է մի երեխա, որը արտաքնապես հիշեցնում է Փեդի Փիմբլեթին։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Թոփուրիայի դադարը պայմանավորված է ամուսնալուծության հնարավոր գործընթացով։

Փիմբլեթը և Գեյջին թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար մենամարտելու են հունվարի 24-ին Լաս Վեգասում՝ UFC 324-ում։

Leave a Comment