Նարեկ Կարապետյանը գրում է. «Այսօր Տաշիր Արենայում հյուրընկալեցինք 500 փոքրիկների։
Մեկը մեկից լուսավոր։
Ուզում եմ պատմել փոքրիկ Ամալյայի մասին, ում մասին մեր տանը շատ ենք խոսել։
Փոքրիկ Ամալյան Վանաձորից է, և մեր ու նրա կյանքը փոխկապակցված է մի ուշագրավ դրվագով՝ իր ծնունդով։
2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։
Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։
Սամվել Կարապետյանը և հայրս որոշեցին Վանաձոր քաղաքի համար կառուցել նոր ծննդատուն։
2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը, ում ծնողները Կարապետյանների մոր պատվին անվանակոչեցին Ամալյա։
Նրա մասին շատ ենք խոսել, մեզ հաճախ հարցրել, թե ինչպես է ընթանում նրա մանկությունը։
Եվ այսօր անակնկալ հանդիպեցի նրան Տաշիր Արենայում։
Ասել՝ «ուրախ էի», նշանակում է բան չասել: