Այդ ո՞ր անարժանների մասին է խոսքը, իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

10 սրբազանների՝ երեկ տարածած հայտարարության մեջ մի ուշագրավ հատված կա, որն ասում է․ «Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»։

Այս արտահայտությունը դրդեց նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսների կենսագրություններին։ Ահա ինչ պարզվեց․
10 եպիսկոպոսներից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։

10 եպիսկոպոսներից 5-ը արժանացել են արքության պատվի, այսինքն արքեպիսկոպոս են դարձել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։

10 եպիսկոպոսներից 8-ը թեմերի ղեկավարներ են (7-ը՝ թեմի առաջնորդ, 1-ը՝ առաջնորդական փոխանորդ) և այս պաշտոններին կոչվել են Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնավարման օրոք։

Հիմա հարց։ Այդ ո՞ր անարժանների մասին է խոսքը, իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment