Մեր ժողովրդին թվում է, թե գրողը պետք է իրեն ծառայի, բայց իրականում հակառակն է. Հենրիկ Էդոյան

Հիմա գրականությունը մարդկության համար առաջին անհրաժեշտությունը չէ, նախկինում այն գոյության պահանջ էր։ Արվեստն այսօր կյանքի ու հասարակության վրա որևէ ազդեցություն չունի։
24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ Հենրիկ Էդոյանը։

«Ժամանակ կար, որ գրողը կարող էր իր մեկ բանաստեղծությամբ հեղափոխություն անել, բայց այդ ժամանակներն անցել են», – նշեց բանաստեղծը։

«Մեր ժողովրդին թվում է, թե գրողը պետք է իրեն ծառայի, բայց իրականում հակառակն է», – ասաց Էդոյանը և հավելեց, – «Ռուսաստանն այսօր Պուշկինի երկիրն է, ոչ թե Նիկոլայ ցարի»։

Երկրում տիրող մթնոլորտի մասին խոսելիս բանաստեղծը ասաց.

«Մենք բոլորով սպասում ենք Գոդոյին, որ խոստացել է գալ ու չի գալիս», և հավելեց, որ այսօր խոսքն է այն հենման կետը, որ կարող է պահել մեզ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Տեր-Գուլանյան

Leave a Comment