🎥 Մարտական ոչ-ոքի Լոնդոնում․ Արսենալը չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Չելսիին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մարտական ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (1-1)։

«Ազնվականները» առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, մնացին 10 խաղացողով․ Միկել Մերինոյի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մոյզես Կայսեդոն։

Այնուամենայնիվ, հանդիպման հաշիվը բացեցին 10 հոգով մնացած տանտերերը՝ 48-րդ րոպեին աչքի ընկավ Տրևո Չալոբան։ «Զինագործների» կազմում 59-րդ րոպեին պատասխանեց Միկել Մերինոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշվը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment