«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը խոսել է այն մասին, թե ինչպես է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ազդել իր՝ կատալոնական ակումբ տեղափոխության որոշման վրա։
«Ես ձմռանը պայմանագիր կնքեցի «Բարսելոնայի» հետ, բայց եթե Լեոն մերժեր տրանսֆերը, ապա այն տեղի չէր ունենա։ Ակումբը ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել, բայց ինձ ասացին, որ նախ պետք է հարցնեն Մեսսիի կարծիքը։ Եթե նա մերժեր, ես ակումբում չէի լինի», — Բոատենգի խոսքերն է մեջբերում AS-ը։
Կևին-Պրինսը կատալոնական գրանդի կազմում խաղացել է 2019 թվականին։ Նա կատալոնական ակումբին միացել է վարձավճարով։ Կիսապաշտպանը լքել է «կապտանռնագույնների» ճամբարը մրցաշրջանի ավարտին։