Դատարանի հրկիզման փորձի մեջ կասկածվող վրացի ընդդիմադիրին ահաբեկչության մեղադրանք են առաջադրել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրացական ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան — Լելո» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է ահաբեկչական գործողությանը և նախատեսում է 10-ից 15 տարի ազատազրկում, հայտնում է Грузия Online-ը։

«Ալեքսանդր Էլիսաշվիլին ահաբեկիչ է ճանաչվել»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլիի փաստաբանը ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո։

Ըստ փաստաբանի, Ալեկո Էլիսաշվիլին չի ընդունում իր մեղքը և կատարած գործողությունները համարում է ընդամենը բողոքի արտահայտման ձև։

«Ալեքսանդր Էլիսաշվիլին ընդունում է իր գործողությունները, թեև չի կարծում, որ դրանք հանցագործության հատկանիշներ են պարունակում։ Հենց դրա մասին է խոսքը։ Դա բողոքի ձև էր»,- նշել է փաստաբանը։

Ալեկո Էլիսաշվիլին ձերբակալվել է երեկ։ Ըստ ՆԳՆ տվյալների, Ալեկո Էլիսաշվիլին փորձել է հրկիզել Թբիլիսիի դատարանի գրասենյակի շենքը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment