Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար դիմում կարճ հարցով…
«հարգելի», թող ինձ ների հարգանք բառը, նիկոլապաշտներ կամ նիկոլապաշտպաններ,
«անատամ» աղբախավի մարդու կենսաբանական տեսքով դեռ չբացահայտված կենդանիներ,
բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ,
հանուն բիզնեսի լռող կամ սատարող գործարարներ,
անվտանգության աշխատակիցներ` սկսած իր իսկ անվտանգությունն ապահովողներից մինչև անվտանգային բոլոր գերատեսչական մարմինների շարքային և ոչ շարքային ծառայողներ,
ցավոք նաև ինչ֊ինչ պատճառներով դավանանքին դավաճանած հոգևորականներ,
«ինտելեկտուալ» խավի որոշ մոլորյալներ,
և ամենակարևորը անտարբերներ.
Չեք կարծո՞ւմ, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում ձեր իսկ աջակցությամբ մոտեցնում եք իր վերջնանպատակին, պիտի հայտարարի՝ «Հայաստանն ադրբեջան է և վերջ»:
Հուսամ բոլորդ չի, որ սպասում եք էդ օրվան, ցավոք նկատում եմ, որ մեջներդ ոնց որ թե եռանդով սպասողներ կան: Եվ, եթե էդպես ա, բա տղեքն ինչի՞ զոհվեցին, հանուն Հայաստանի՞, թե՞ հանուն դավաճանության:
Խնդրում եմ խորը մտածեք:
Ի՞նչ ա նշանակում՝ ջերմեռանդորեն ձերբակալել մարդուն, իր դավանանքի առաջնորդ Վեհափառի անունը տալու համար…
Ես պատմությունից գոնե գիտեմ, որ շատ հայերի թուրքերը ձերբակալել են նույն «հանցանքի» համար.
Հա. ի դեպ ասեմ, որ թուրքը դավաճան և անտարբեր չի սիրում առավել ևս իր թշնամիների մեջ. օգտագործում ա, բայց չի սիրում:
Ցավում եմ, որ թվարկածս տեսակների մեջ ընկերներ կամ մտերիմներ ունեմ…
Հգ
Աստված ձեր հետ, խաղաղ մնաք…»: